• ENG

JAMESON

JAMESON-ն աշխարհի №1 իռլանդական վիսկին է, ինչպես նաև բարձրակարգ ոգելից խմիչքների տեսականու մեջ ամենաարագ զարգացող ապրանքանիշը: Այն վաճառվում է մոտ 140 երկրներում և ներառված է աշխարհի լավագույն 15 ոգելից խմիչքների մեջ։


1780 թ. հիմնելով ոգելից խմիչքների իր գործարանը՝ Ջոն Ջեյմսոնն իռլանդական վիսկիի արտադրության դարավոր ավանդույթների վրա իր յուրահատուկ դրոշմը դրեց: Հենց սկզբից նա պնդում էր, որպեսզի օգտագործվեն միայն լավագույն բաղադրիչներ` անձամբ ընտրելով գարին և տակառները: Նա մեծ գումարներ էր ծախսում լավագույն թորիչ սարքերի վրա` ստանալով եզակի բույրային և համային հատկանիշներով վիսկի: Այն այնուհետ հնացվում էր հատուկ տակառներում, որպեսզի թե՛ իր որակով, թե՛ համով JAMESON-ը գերազանցեր շուկայում առկա բոլոր վիսկիներին: Շուտով Ջոնը մեծ համբավ ձեռք բերեց իր վարպետության և բացառիկ հնացմամբ վիսկիների շնորհիվ և մինչ այժմ խերեսի տակառներում վիսկին հնացնելու առաջամարտիկներից է համարվում:  


JAMESON-ի կարևորագույն հատկանիշներից մեկն այն է, որ ծլեցված գարին չորացվում է տաք օդով` ավարտուն խմիչքի մեջ բացառելով ծխային նրբահամի կամ բույրային երանգի առկայությունը: 18-րդ դարի վերջերին վիսկիների մեծ մասը թորվում էր երկու անգամ, սակայն Ջոն Ջեյմսոնը որոշեց հավելյալ ջանք գործադրել` կիրառելով եռակի թորում, որն իր վիսկին դարձնում էր կրկնակի փափուկ: Կատարելության որոնումների ընթացքում նա նույնիսկ փորձարկեց քառակի և անգամ հնգակի թորում, սակայն պարզվեց, որ եռակի թորմամբ ստացված որակը գերազանցելն անհնար է:


Այլ գործարաններում արտադրված վիսկին դեռևս չէր շշալցվում, երբ Ջոն Ջեյմսոնը պնդում էր, որ իրենց շշերի պիտակների վրա առկա լինի որակի երաշխիք հանդիսացող JOHN JAMESON & SON մակագրությունը: Այսօր էլ` գործարանի հիմնադրումից  240 տարի անց, այդ պիտակը գերազանց որակի հոմանիշ է, իսկ եռակի թորում անցած JAMESON վիսկին այժմ էլ №1 իռլանդական վիսկին է աշխարհում: 

JAMESON STOUT EDITION

Գույնը հարուստ, մուգ պղնձագույն՝ սաթի երանգներով
Բույրը թարմ հնձված խոտի բույրին հաջորդող մրգային՝ խնձորի, տանձի և լայմի երանգներ, ինչպես նաև մեղմ համեմունքային նրբաբույրեր՝ կանաչ թեյի և պնդուկի ու կաթնային շոկոլադի երանգներով
Համը գարու թորմամբ ստացված իռլանդական վիսկիներին հատուկ սկզբնական քաղցր երանգներին հաջորդող խոտաբույսային և կակաոյի հատիկների նրբահամեր, որոնք ստացվում են գարեջրի տակառներում հնացվելու շնորհիվ
ԿՋոուլ/կկալ 928,8 ԿՋոուլ / 222 կկալ
Թնդություն 40%
Տարողություն 0.7 Լ
Արտադրող IRISH DISTILLERS LIMITED
JAMESON STOUT EDITION
Գին:

16 700 ֏

Քանակ:
ԱՎԵԼԱՑՆԵԼ

Ինչպես և բոլոր լավագույն խոսակցությունները, JAMESON-ի՝ վիսկիի գիտության բաժնի ղեկավարի և տեղի գարեջրի գործարանի գլխավոր գարեջրագործի միջև տեղի ունեցածը սկսվեց բարում:

Կարճ ժամանակ անց վիսկիի և գարեջրի տակառների փոխանակում տեղի ունեցավ, որի արդյունքում ծնվեց Jameson Stout Edition-ը. եռակի թորմամբ, խառնուրդային իռլանդական վիսկի՝ հնացված իռլանդյայում պատրաստված տակառներում, որոնց մեջ նախկինում գարեջուր է պահվել:

Jameson Stout Edition-ը նույն Jameson Original-ն է՝ հնացված գարեջրի տակառներում: