• ENG

ABSOLUT

ABSOLUT-ն աշխարհի №1 պրեմիում կարգի օղին է և ոգելից խմիչքի 5-րդ խոշորագույն ապրանքանիշը։

Այս օղու պատմությունը սկսվել է 19-րդ դարում` «Օղու արքա» տիտղոսը կրող Լարս Օլսոն Սմիթի շնորհիվ, ով 1879 թ. սպառողին ներկայացրեց իր գլուխգործոցը` կիրառելով օղու թորման հեղափոխական եղանակ` շարունակական թորումը: ABSOLUT-ը մինչ այժմ էլ միակ օղին է, որ թորվում է հարյուրավոր անգամներ` մինչև կատարելության հասնելը:  


Նրա նշանաբանն է «Մեկ սկզբնաղբյուր». մեկ գործարան, մեկ ջրհոր և մեկ հսկայական ցորենի դաշտ, որը գտնվում է նույն Օհյուս գյուղակի հարևանությամբ` հարավային Շվեդիայում. այստեղ է ստացվում ABSOLUT օղու արտադրության համար պահանջվող ողջ հումքը:  Անգամ ABSOLUTհանրահայտ շիշն արտադրվում է Օհյուսի գործարանի հարևանությամբ:
Այս ամենի շնորհիվ է, որ արտադրության ողջ գործընթացի բացառապես բոլոր փուլերը խստագույնս վերահսկվում են, և 
այս օղու յուրաքանչյուր կաթիլ համապատասխանում է նրա ստեղծման պահից սկզբնավորված որակի բարձրագույն չափանիշներին:


Նույն չափանիշներն են գործում նաև ABSOLUT-ի համային արտադրատեսակների արտադրության դեպքում․ նրանց գլխավոր առանձնահատկություններից մեկը նաև այն է, որ այս օղիները որևէ արհեստական բաղադրանյութ չեն պարունակում. նրանց արտադրության համար օգտագործվում են բացառապես թարմ մրգեր և հատապտուղներ:

ABSOLUT VODKA

Գույնը բյուրեղային մաքրություն
Բույրը հարուստ, հագեցած` հացահատիկի և չորացված մրգերի նրբերանգներով
Համը հացահատիկի թարմ, հագեցած և վառ արտահայտված, սակայն միևնույն ժամանակ նուրբ և մեղմ երանգներ՝ կարամելի ու վանիլի նրբերանգներով
ԿՋոուլ/կկալ 979 ԿՋոուլ / 234 կկալ
Թնդություն 40%
Տարողություն 0.5 Լ
Արտադրող THE ABSOLUT COMPANY
ABSOLUT VODKA
Գին:

5 200 ֏

Քանակ:
ԱՎԵԼԱՑՆԵԼ

Համարձակ, յուրօրինակ, ստեղծագործական մոտեցումներով. Absolut-ի թափանցիկ, առանց պիտակի շիշը, որի ընտրության համար ոգեշնչման աղբյուր է եղել 18-րդ դարի դեղագործական շիշ, աշխարհում ամենաճանաչված ուրվագծերից մեկն է: