• ENG

ARARAT

Երևանի կոնյակի գործարանի լեգենդար ARARAT կոնյակները Հայաստանի, նրա պատմամշակութային ժառանգության խորհրդանիշն են և ներկրվող կոնյակի № 4 ապրանքանիշն աշխարհում:
Հայկական կոնյակագործության սկիզբը դրվել է 1887 թ․՝ առաջին գիլդիայի վաճառական և բարեգործ Ներսես Թաիրյանի կողմից, ով առաջին անգամ իր գործարանում ներդրեց սպիրտի թորման դասական ֆրանսիական տեխնոլոգիան:
Արդեն 1902 թ․ տաղանդավոր կոնյակագործ Մկրտիչ Մուսինյանցի կողմից թողարկված «Ֆին-շամպայն ընտիրը» XX դարի սկզբին Ֆրանսիայում կայացած մրցույթում արժանացավ բարձրագույն՝ «Գրան պրի» մրցանակի, ինչով և տրվեց հայկական կոնյակների հաղթարշավի մեկնարկը։
1937 թ․ գործարանում աշխատանքի է ընդունվում Մարգար Սեդրակյանը, ում հեղինակած բաղադրատոմսի շնորհիվ շատ լեգենդար ARARAT կոնյակներ են ստեղծվում։ Նրա անվան հետ են կապված ARARAT-ի պատմության ամենամեծ նվաճումները, պարգևներն ու միջազգային հեղինակությունը․ «ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ», «ՀԱՅԱՍՏԱՆ», «ԵՐԵՎԱՆ», «ԴՎԻՆ», «ԱԽԹԱՄԱՐ», «ՏՈՆԱԿԱՆ», «ՆԱԻՐԻ»․․․   Իրավամբ տեղին էին համաշխարհային հռչակ վայելող Վարպետաց վարպետի մասին Բորիս Պաստերնակի խոսքերը․ «Մարգար Սեդրակյանը ստիպեց աշխարհին ընդունել, որ կոնյակը խոսում է հայերեն»:
Ավելի քան 130 տարվա կոնյակագործության ավանդույթները պահպանող և բազմաթիվ սերունդների կյանքի անբաժանելի մասը դարձած ARARAT-ի փունջն անհնար է վերարտադրել Հայաստանից դուրս։ Եվ սա նաև շնորհիվ այն բանի, որ այս կոնյակների արտադրության մեջ օգտագործվող ու բացառապես Արարատյան դաշտում աճող խաղողի տեսակներն այլ կլիմայական պայմաններում չեն ապրում կամ կորցնում են իրենց բնորոշ համային հատկությունները:
Իրենց վառ համով ARARAT կոնյակները պարտական են նաև ծովի մակերևույթից մոտ 700 մ բարձրության վրա գտնվող Արարատյան դաշտի կլիմայական պայմաններին, տարվա մեջ մոտ 300 արևոտ օրերին, ավելի քան 30 տեսակի հողային ծածկույթներին, տեղական խաղողի տեսակների բազմազանությանն ու Երևանի կոնյակի գործարանի վարպետների եզակի տաղանդին: 
Այս կոնյակներն արտադրվում են գոլորշու վրա կրկնակի թորման ընթացքում ստացված կոնյակի սպիրտների ամենանուրբ` «սիրտ» բաժնից. ընդ որում՝ կրկնակի թորման շնորհիվ պահպանվում են խաղողի բույրն ու համը` փոխանցվելով կոնյակի սպիրտներին։ Նրանց կուպաժավորման ժամանակ օգտագործվում է բացառապես Կաթնաղբյուրի բնական աղբյուրի ջուրը, իսկ հնացման փուլն անցնում է գործարանի սեփական տակառագործական արտադրամասում ձեռքով պատրաստված դարավոր կովկասյան կաղնեփայտե տակառներում: 

ARARAT *****

Գույնը սաթի գույն` ազնվական ոսկե փայլով: Այն, կարծես, իր մեջ ամփոփում է արևի ճառագայթները
Բույրը քաղցր դեղձի և սալորի երանգներ՝ զուգակցված վանիլի և դարչինի նրբերանգներով
Համը պայծառ՝ կարամելային երանգներ՝ իրիսի և թարմ տնական խմորեղենի նոտաներով
ԿՋոուլ/կկալ 940 ԿՋոուլ / 230 կկալ
Թնդություն 40%
Տարողություն 0.25 Լ
Արտադրող Երևանի կոնյակի գործարան
ARARAT *****
Գին:

3 250 ֏

Քանակ:
ԱՎԵԼԱՑՆԵԼ

Հինգ տարվա հնացմամբ այս կոնյակն ARARAT տեսականու դասական ներկայացուցիչն է, որի կուպաժում օգտագործված՝ Արարատյան դաշտի խաղողից ստացված կոնյակի հատուկ սպիրտները խմիչքին հաղորդում են պայծառ բնույթ և համի խտություն:

Ավանդական ARARAT ***** կոնյակը կարող է ուղեկցել տոնական ճաշկերույթը կամ մտերմիկ ընկերական զրույցը՝ Ձեզ և Ձեր սիրելիներին նորանոր ARARAT պահեր պարգևելով: Այս կոնյակը կարելի է վայելել ինչպես անխառն, այնպես էլ կոկտեյլների մեջ