• ENG

WYBOROWA

Լեհաստանի հպարտությունը հանդիսացող WYBOROWA-ն ավելի քան 30 միջազգային մրցանակների և պարգևների է արժանացել իր բացառիկ որակի համար։
Նրա արտադրությունը սկսվել է 1927 թ.՝, օղու ստեղծման և վարպետության ավելի քան 500 տարվա ավանդույթներ ունեցող Լեհաստանում, երբ  Հարտվիկ Կանտորովիչը Պոզնան քաղաքում օղու գործարան հիմնեց: Հենց նույն տարի երկրում հայտարարվեց լավագույն օղու մրցույթ, որում Հարտվիկի արտադրանքն արժանացավ «Լավագույն լեհական օղի տիտղոսին» և դատավորների հանձնաժողովի նախագահի կողմից անվանվեց «ընտիր», ինչը լեհերեն հնչում է որպես WYBOROWA: Կանտորովիչին այնքան դուր եկավ այդ բառը, որ իր օղին հենց այդպես էլ կոչեց` WYBOROWA:  

1934 թ. սկսվեցին այս օղու առաջին արտահանումները, և այն շատ արագ մեծ հեղինակություն ձեռք բերեց ողջ աշխարհում. 2008 թ. WYBOROWA-ն, «Impact» ամսագրի համաձայն, պրեմիում կարգի 2-րդ ամենաարագ աճող ոգելից խմիչքն էր աշխարհում:  

Իր բացառիկ որակով և յուրահատուկ, թավշյա համով այն իրավամբ արդարացված հեղինակություն էր ձեռք բերել նաև արվեստասեր հասարակության կողմից, ինչի շնորհիվ  2004 թ․ հայտնվեց նաև «Օսկար» և MTV Awards մրցանակաբաշխություններում։    

WYBOROWA

Գույնը բյուրեղային մաքրություն
Բույրը հարուստ՝ ընկույզի երանգներով և ամբողջահատիկից թխված հացի նրբերանգներով
Համը բրազիլական ընկույզի և ամբողջահատիկից պատրաստված հացի երանգներ՝ մեղմ քաղցրությամբ ու ներդաշնակ սերուցքայնությամբ
ԿՋոուլ/կկալ 916,6 ԿՋոուլ / 221 կկալ
Թնդություն 40%
Տարողություն 0.5 Լ
Արտադրող WYBOROWA SA
WYBOROWA
Գին:

3 950 ֏

Քանակ:
ԱՎԵԼԱՑՆԵԼ

Դասական՝ ողջ աշխարհում ճանաչված համային երանգներով:

 

Wyborowa-ն աշխարհագրական տեղայնության նշարկմամբ պաշտպանված լեհական օղի է, ինչը նշանակում է, որ արտադրության բոլոր փուլերը տեղի են ունենում Լեհաստանում:

 

Այս օղու՝ մեղմ քաղցրությամբ յուրահատուկ և ճանաչելի համը ստացվում է լեհական տարեկանի շնորհիվ, իսկ ոգելից խմիչք պատրաստելու լեհական դարավոր ավանդույթների ու ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ Wyborowa-ն Լեհաստանի ազգային ժառանգության մաս է դարձել: