• ENG

OLMECA

Աշխարհում պրեմիում կարգի առաջատար տեկիլաներիս մեկը՝ OLMECA-ն հին և հետաքրքիր պատմություն ունի։ Օլմեկների քաղաքակրթությունը ձևավորվել է Կենտրոնական Ամերիկայում՝ մայաներից և ացտեկներից առաջ և իրենից հետո բազմաթիվ հայտնագործություններ թողել, այդ թվում` երկնագույն ագավայի հյութից պատրաստված «աստվածային նեկտարը»: Օլմեկները մեծ կարևորություն էին տալիս արարողություններին և տոնակատարություններին, որոնց ժամանակ միայն ընտրյալները կարող էին համտեսել աստվածային նեկտարը․ այն համտեսած ցանկացած այլ մարդու խիստ պատիժ էր սպառնում։ 

Իսպանացի գաղութարարների ժամանակաշրջանում ագավայի տարբեր տեսակների և արտադրության տեխնոլոգիաների երկար փորձարկումներից հետո Տեկիլա քաղաքում ստեղծվեց մի խմիչք, որը դարձավ Մեքսիկայի խորհրդանիշն ու հպարտությունը:

1967 թվականից OLMECA-ն արտադրվում է Ալթոս դե Խալիսկո տարածաշրջանի սրտում տեղակայված գործարանում` խնամքով հավաքված երկնագույն ագավայի թորած հյութից: Նրա արտադրության մեջ օգտագործվող թորիչները պղնձից են, ինչը գործընթացին առավելագույն մաքրություն է հաղորդում, իսկ հնացված տեսականին մինչ շշալցվելը պահվում է բուրբոնի տակառներում՝ ձեռք բերելով յուրահատուկ նրբերանգներ։ Ի տարբերություն այլ տեկիլաների, որոնց արտադրության ժամանակ ագավան եփվում է 24 ժամ, OLMECA-ի արտադրության մեջ այս գործընթացը տևում է 3 օր, ինչի շնորհիվ այն ավելի քաղցր և նուրբ համ է ձեռք բերում: 

OLMECA BLANCO

Գույնը արծաթագույն
Բույրը կանաչ պղպեղի նրբերանգներով և ցիտրուսային նուրբ ետնաբույրով համալրված թարմ բույսային երանգներ
Համը թարմացնող և մրգային, քաղցր և մեղմ ծխային՝ մեղրի նուրբ հետհամային զգացողությամբ
ԿՋոուլ/կկալ 880 ԿՋոուլ / 210 կկալ
Թնդություն 38%
Տարողություն 0.7 Լ
Արտադրող PERNOD RICARD MEXICO S.A. DE C.V.
OLMECA BLANCO
Գին:

12 300 ֏

Քանակ:
ԱՎԵԼԱՑՆԵԼ

OLMECA-ն էությամբ սերտորեն միահյուսված է Օլմեկների քաղաքակրթությանն ու հպարտանում է իր մեքսիկական արմատներով՝ իր աշխուժությունը կիսելով երկրպագուների հետ։ Այս տեկիլայի հետ սովորական երեկոները վերածվում են հիշարժան միջոցառումների՝  վարակիչ երաժշտական ռիթմերի միջոցով հյուրերին միավորելով խնջույքի ընդհանուր ոգու շուրջ։