• ENG

BEEFEATER

Աշխարհի №3 պրեմիում կարգի ջինը, որ նաև ամենաշատ մրցանակների արժանացած ջինն է աշխարհում, 200 տարվա պատմություն ունի, որը սկսվում է 1820-ական թթ․ Լոնդոնում` Չելսիում հիմնված գործարանից: Փորձառու դեղագործ և թեյի վաճառականի որդի Ջեյմս Բուրոուն օգտագործել էր բազմազան համերն ու բույրերը սպիրտի հետ համադրելու իր հմտությունը` մշակելով ջինի իր գաղտնի բաղադրատոմսը: Այն կիրառվում է մինչ այսօր` մնալով բոլորովին անփոփոխ, և հայտնի է միայն արտադրական գործընթացի մեջ անմիջականորեն ներգրավված վեց հոգու:

Ջեյմսը հարմար անվանում էր փնտրում, որը միաժամանակ կխորհրդանշեր իր ստեղծած ջինն ու սերտորեն կզուգորդվեր Լոնդոնի հետ և շուտով գտավ այն, ինչ փնտրում էր. 1485 թվականից Լոնդոնի Թաուերը հսկող պահապանները՝ Beefeater-ները, համարվում են մայրաքաղաքի ավանդական խորհրդանիշը: Beefeater նրանք կոչվում են այն պատճառով, որ անցյալում իրենց պարտականություններից էր նաև թագավորական ընտանիքին  մատուցվող ուտեստների նախնական համտեսը, որպեսզի վերջիններս թունավորված չլինեին: Ուտեստները շատ հաճախ պատրաստվում էին տավարի մսից (անգլերեն beef նշանակում է տավարի միս, իսկ eat՝ ուտել): Արդյունքում սպառողի դատին ներկայացվեց BEEFEATER

 London Dry Gin-ը, որի յուրաքանչյուր շիշ մինչ այժմ կրում է Beefeater-ների պատկերը: 

BEEFEATER-ն այլ բարձրակարգ ջիներից տարբերվում է իր յուրահատուկ թաթախման գործընթացով: Թորումից առաջ ինը բույսերից պատրաստված խառնուրդը 24 ժամ ընկղմվում է բարձրակարգ, զտված հացահատիկային սպիրտի մեջ․ ավելի երկար, քան ցանկացած այլ բարձրակարգ ջինի դեպքում:

Գոյություն ունեն տարբեր ջիներ, որոնք իրենց «լոնդոնյան» են անվանում, սակայն իրենց գործարանները տեղափոխել են այլ, պակաս թանկ արժեցող վայրեր։ BEEFEATER-ը միակն է աշխարհում հայտնի «լոնդոնյան» ջիներից, որն իսկապես արտադրվում է բացառապես Լոնդոնում:

BEEFEATER

Գույնը բյուրեղային մաքրություն
Բույրը մեղմ բարկ և մրգային երանգներ` գիհու վառ արտահայտված նրբաբույրով
Համը թարմացնող՝ գիհու վառ արտահայտված համերանգով և գինձի ու հրեշտակախոտի նրբահամերի հետ ներդաշնակորեն համադրվող մրգային ու ցիտրուսային երանգներով
ԿՋոուլ/կկալ 1 079,4 ԿՋոուլ / 258 կկալ
Թնդություն 47%
Տարողություն 0.05 Լ
Արտադրող CHIVAS BROTHERS LIMITED
BEEFEATER
Գին:

900 ֏

Քանակ:
ԱՎԵԼԱՑՆԵԼ

Beefeater-ը հայտնի է որպես աշխարհում ամենաշատ պարգևների արժանացած ջին։ Վերջին 15 տարիների ընթացքում այն ավելի շատ միջազգային պարգևներ է ստացել, քան ջինի որևէ այլ ապրանքանիշ:

Լոնդոնում գտնվող գործարան, 9 թորիչներ, 9 խոտաբույս և ջինի՝ աշխարհի ամենափորձառու թորման մասնագետը. ահա և Beefeater-ի հազվագյուտ հաջողության գաղտնիքներից ու նախապայմաններից մի քանիսը: