• ENG

ABERLOUR

140 տարվա պատմություն ունեցող ABERLOUR-ը բացառիկ նվեր է միածիկային վիսկիների սիրահարների ու երկրպագուների համար։
Այս վիսկիի գործարանի կառուցման աշխատանքները սկսվեցին 1879 թ., երբ վերջինիս հիմնադիր  Ջեյմս Ֆլեմինգն անձամբ նախագծեց արտադրամասերի ճարտարապետական կառուցվածքը, սարքավորումների ու աշխատատեղերի դասավորությունը: Մեկ տարի անց ABERLOUR-ն արտադրվում և սպառվում էր մեծ քանակությամբ՝ շահույթ բերելով ոչ միայն իր սեփականատիրոջը, այլև տեղական համայնքին:

Աբերլուրը փոքրիկ քաղաք էր և ուներ միայն տարրական դպրոց ու փոքրիկ եկեղեցի: 1880-ական թթ. դրությունը կտրուկ փոխվեց․ Ջեյմսի ընկերությունը փողոցների գազային լուսավորություն և հեռախոսագիծ անցկացրեց, անտուն մարդկանց համար ապաստարան, իսկ բոլոր բնակիչների համար հիվանդանոց ու կամուրջ կառուցեց, կարիքավորների համար ստեղծեց հատուկ հիմնադրամ:

Ի տարբերություն խառնուրդային վիսկիների` միածիկային վիսկիները պատրաստվում են բացառապես ծլեցված գարուց և միայն մեկ գործարանում: ABERLOUR-ը բացառություն չէ։ Այն նաև յուրահատուկ հնացման գործընթաց ունի։ Վիսկիի հնացման՝ օրենքով սահմանված նվազագույն ժամանակահատվածը 3 տարի է, իսկ  ABERLOUR-ի տեսականին մինչ շշալցվելը հնացվում է առնվազն 10 տարի, այն էլ կաղնեփայտե տակառներում, որոնց մեջ նախօրոք բուրբոն կամ խերես է պահվել: Բուրբոնի տակառները վիսկիին հաղորդում են քաղցր, վանիլ հիշեցնող բույր ու ոսկեգույն երանգ, իսկ ավելի փափուկ եվրոպական կաղնեփայտից պատրաստված խերեսի տակառները վիսկին դարձնում են առավել հագեցած ու հարուստ՝ բարկ նրբերանգով և հարուստ, մուգ սաթի գույնով

ABERLOUR A'BUNADH

Հուշանվերային տուփով Այո
Գույնը սաթի մուգ, հագեցած երանգներ
Բույրը Օլորոսոյի խերեսի հարուստ և խորը նրբերանգների հետ ներդաշնակորեն համադրվող զանազան համեմունքների ու նարնջի հագեցած բույր
Համը մուգ և դառը շոկոլադի նուրբ համին և խերեսի ու կաղնեփայտի նրբերանգներին միահյուսվող նարնջի, սև կեռասի, չորացված մրգերի և կոճապղպեղի համերանգներ
ԿՋոուլ/կկալ 1 415 ԿՋոուլ / 338 կկալ
Թնդություն 60%
Տարողություն 0.70 Լ
Արտադրող CHIVAS BROTHERS LIMITED
ABERLOUR A'BUNADH
ABERLOUR A'BUNADH
Գին:

52 290 ֏ 52 300 ֏

Քանակ:
ԱՎԵԼԱՑՆԵԼ

Գալերեն «a’bunadh» նշանակում է «սկզբնաղբյուր», և պատահական չէ, որ այս վիսկին այդպես է անվանվել:  ABERLOUR A'BUNADH-ը ստեղծվել է որպես հարգանքի տուրք՝ ABERLOUR-ի հիմնադիր Ջեյմս Ֆլեմինգին և առանձնանում է չամիչի ու խմորեղենի գերող, հարուստ և հագեցած երանգներով:

Այս վիսկիի արտադրության ողջ գործընթացն իրականացվում է ձեռքով. այն սառը զտման չի ենթարկվում և շշալցվում է տակառում հնացվելիս ունեցած թնդությամբ, ինչի շնորհիվ անկրկնելի բույրային հագեցվածություն ունի: