• ENG

HAVANA CLUB

HAVANA CLUB-ի պատմությունը սկսվել է 1878 թ.` Կուբայում, Լա Վիսկայա գործարանի բացմամբ, իսկ անվանումն ընտրվել է` նշանավորելու համար ռոմի պատրաստման կուբայական ավանդույթները, երկրի մայրաքաղաք Հավանայի յուրահատուկ մթնոլորտն ու աշխարհի շատ լեզուներով նույն կերպ հնչող club (ակումբ) բառի հետ ասոցիացվող գիշերային գունեղ կյանքը: 

HAVANA CLUB-ի՝ 1935 թ. Հավանայի կենտրոնում բացած բարը 30-50-ական թթ. պատիվ ուներ կոկտեյլներ պատրաստելու այնպիսի նշանավոր անձանց համար, ինչպիսիք են Մառլեն Դիտրիխը, Ժան-Պոլ Սարտրը, Էռնեստ Հեմինգուեյը, Նաթ Քինգ Քոուլը, Հարի Քուփերը և ուրիշներ:  

HAVANA CLUB-ը պատրաստվում է Կուբայում աճող՝ աշխարհի, թերևս, լավագույն շաքարեղեգից և կաղնեփայտե տակառներում հնացվում առնվազն 18 ամիս, ինչի շնորհիվ էլ նրա տեսականու բոլոր ռոմերի անվանումների մեջ ավելացվում է Anejo (հնացված) բառը: Ռոմագործ վարպետն է որոշում, թե ստացված որակը երբ է լավագույնս համապատասխանում ռոմի տվյալ տեսակի համային ու բույրային չափանիշներին և այդ ժամանակ էլ իրականացնում է ռոմի վերջնական կուպաժավորումը: 

HAVANA CLUB-ի տեսականու բաղադրատոմսերը խստորեն պահպանվող գաղտնիք են` հայտնի միայն ավագ ռոմագործ վարպետին: Ռոմագործ վարպետ դառնալու համար անհրաժեշտ է շուրջ 15 տարվա գործնական ուսուցում. հենց այս ժամկետում են հմուտ վարպետներն իրենց գիտելիքները փոխանցում հետնորդներին: Յուրաքանչյուր վարպետ իր հեղինակած ռոմերի մի մասը թողնում է անձեռնմխելի՝ հավելյալ հնացման համար, որպեսզի հետագա սերունդները կարողանան նրանցից կուպաժավորել առավել բարձրակարգ ռոմեր:

Ողջ աշխարհում HAVANA CLUB-ն իրավամբ համարվում է Կուբայի ազգային խորհրդանիշ` մարմնավորելով երկրի ոգին և ավանդույթները: Այն նաև հիանալի հիմք է այնպիսի հռչակավոր կոկտեյլների համար, ինչպիսիք մոխիտոն և դայքիրին են:

HAVANA CLUB 3 AÑOS

Գույնը բաց ոսկեգույն ծղոտի երանգներ
Բույրը մեղմ բույրերի ներդաշնակ փունջ՝ կաղնեփայտի, մաթի և շաքարեղեգի նրբերանգներով
Համը հարուստ, հագեցած, սակայն միևնույն ժամանակ անչափ ներդաշնակ՝ քաղցր, նուրբ, մրգային համով և ցիտրուսային նրբերանգներով
ԿՋոուլ/կկալ 168 ԿՋոուլ / 279 կկալ
Թնդություն 40%
Տարողություն 0.7 Լ
Արտադրող HAVANA CLUB INTERNATIONAL
HAVANA CLUB 3 AÑOS
Գին:

13 250 ֏

Քանակ:
ԱՎԵԼԱՑՆԵԼ

Havana Club 3 Años-ը մեկ վայրում արտադրվող ամենավաճառվող սպիտակ ռոմն է աշխարհում: Այն առանձնանում է իր բարձր որակով և համատեղում է շարունակական թորման շնորհիվ ձեռք բերվող թեթևությունն ու թարմությունը և հնացման շնորհիվ ստացվող համային երանգների հարստությունն ու հագեցվածությունը:

Այս ռոմը հիանալի է կոկտեյլների՝ հատկապես Մոխիտոյի և Դայքիրիի համար: Այն այնքան թեթև է, որ չի խլացնում կոկտեյլի մյուս բաղադրիչների համերանգները և միաժամանակ բավականաչափ հագեցած համ ունի՝ կոկտեյլին վառ արտահայտված համային երանգներ պարգևելու համար