• ENG

BEEFEATER

Աշխարհի №3 պրեմիում կարգի ջինը, որ նաև ամենաշատ մրցանակների արժանացած ջինն է աշխարհում, 200 տարվա պատմություն ունի, որը սկսվում է 1820-ական թթ․ Լոնդոնում` Չելսիում հիմնված գործարանից: Փորձառու դեղագործ և թեյի վաճառականի որդի Ջեյմս Բուրոուն օգտագործել էր բազմազան համերն ու բույրերը սպիրտի հետ համադրելու իր հմտությունը` մշակելով ջինի իր գաղտնի բաղադրատոմսը: Այն կիրառվում է մինչ այսօր` մնալով բոլորովին անփոփոխ, և հայտնի է միայն արտադրական գործընթացի մեջ անմիջականորեն ներգրավված վեց հոգու:

Ջեյմսը հարմար անվանում էր փնտրում, որը միաժամանակ կխորհրդանշեր իր ստեղծած ջինն ու սերտորեն կզուգորդվեր Լոնդոնի հետ և շուտով գտավ այն, ինչ փնտրում էր. 1485 թվականից Լոնդոնի Թաուերը հսկող պահապանները՝ Beefeater-ները, համարվում են մայրաքաղաքի ավանդական խորհրդանիշը: Beefeater նրանք կոչվում են այն պատճառով, որ անցյալում իրենց պարտականություններից էր նաև թագավորական ընտանիքին  մատուցվող ուտեստների նախնական համտեսը, որպեսզի վերջիններս թունավորված չլինեին: Ուտեստները շատ հաճախ պատրաստվում էին տավարի մսից (անգլերեն beef նշանակում է տավարի միս, իսկ eat՝ ուտել): Արդյունքում սպառողի դատին ներկայացվեց BEEFEATER

 London Dry Gin-ը, որի յուրաքանչյուր շիշ մինչ այժմ կրում է Beefeater-ների պատկերը: 

BEEFEATER-ն այլ բարձրակարգ ջիներից տարբերվում է իր յուրահատուկ թաթախման գործընթացով: Թորումից առաջ ինը բույսերից պատրաստված խառնուրդը 24 ժամ ընկղմվում է բարձրակարգ, զտված հացահատիկային սպիրտի մեջ․ ավելի երկար, քան ցանկացած այլ բարձրակարգ ջինի դեպքում:

Գոյություն ունեն տարբեր ջիներ, որոնք իրենց «լոնդոնյան» են անվանում, սակայն իրենց գործարանները տեղափոխել են այլ, պակաս թանկ արժեցող վայրեր։ BEEFEATER-ը միակն է աշխարհում հայտնի «լոնդոնյան» ջիներից, որն իսկապես արտադրվում է բացառապես Լոնդոնում:

BEEFEATER PINK GIN

Բույրը ելակի հաճելի նրբերանգներ
Համը գիհու և ցիտրուսային մրգերի դասական նրբերանգների հետ հիանալիորեն ներդաշնակված ելակի հարուստ և հագեցած երանգներ
ԿՋոուլ/կկալ 950 ԿՋոուլ / 230 կկալ
Թնդություն 38%
Տարողություն 0.70 Լ
Արտադրող CHIVAS BROTHERS LTD
BEEFEATER PINK GIN
Գին:

8 550 ֏

Քանակ:
ԱՎԵԼԱՑՆԵԼ

Beefeater Pink gin-ը թեթև խմվող և կենսախինդ «բնավորություն» ունեցող ջին է, որն արտադրվում է Լոնդոնում՝ բազմաթիվ մրցանակների արժանացած Beefeater London Dry gin-ի բաղադրատոմսի հիման վրա, ելակի համային հավելման օգտագործմամբ: Այս ջինի կարևորագույն առանձնահատկություններից մեկն այն է, որ մրգային վառ ու հագեցած համերանգները ստացվում են բացառապես բնական բաղադրիչների շնորհիվ։  

1800-ական թթ BEEFEATER-ի հիմնադիր Ջեյմս Բուրոուն հաճախ էր համային հավելումով ջիների և լիկյորների բաղադրատոմսեր փորձարկում՝ անհրաժեշտ բաղադրիչները գնելով Լոնդոնի Քովենթ Գարդեն այգու շուկայից։ Այս բաղադրատոմսերի արխիվներն ու լոնդոնյան շուկաների տրամադրությունը ոգեշնչման աղբյուր հանդիսացան Beefeater Pink gin-ի ստեղծման համար: Ջին, որի ելակի ու մրգային համային երանգները ներդաշնակորեն համադրվում են գիհու և ցիտրուսային դասական նրբերանգների հետ՝ ստեղծելով կատարյալ ներդաշնակությամբ աչքի ընկնող ժամանակակից խմիչք։ 

Beefeater Pink gin-ը հիանալի հիմք է յուրահատուկ կոկտեյլների համար, որոնցից կարող եք ծանոթանալ այստեղ։