• ENG

BEEFEATER

Աշխարհի №3 պրեմիում կարգի ջինը, որ նաև ամենաշատ մրցանակների արժանացած ջինն է աշխարհում, 200 տարվա պատմություն ունի, որը սկսվում է 1820-ական թթ․ Լոնդոնում` Չելսիում հիմնված գործարանից: Փորձառու դեղագործ և թեյի վաճառականի որդի Ջեյմս Բուրոուն օգտագործել էր բազմազան համերն ու բույրերը սպիրտի հետ համադրելու իր հմտությունը` մշակելով ջինի իր գաղտնի բաղադրատոմսը: Այն կիրառվում է մինչ այսօր` մնալով բոլորովին անփոփոխ, և հայտնի է միայն արտադրական գործընթացի մեջ անմիջականորեն ներգրավված վեց հոգու:

Ջեյմսը հարմար անվանում էր փնտրում, որը միաժամանակ կխորհրդանշեր իր ստեղծած ջինն ու սերտորեն կզուգորդվեր Լոնդոնի հետ և շուտով գտավ այն, ինչ փնտրում էր. 1485 թվականից Լոնդոնի Թաուերը հսկող պահապանները՝ Beefeater-ները, համարվում են մայրաքաղաքի ավանդական խորհրդանիշը: Beefeater նրանք կոչվում են այն պատճառով, որ անցյալում իրենց պարտականություններից էր նաև թագավորական ընտանիքին  մատուցվող ուտեստների նախնական համտեսը, որպեսզի վերջիններս թունավորված չլինեին: Ուտեստները շատ հաճախ պատրաստվում էին տավարի մսից (անգլերեն beef նշանակում է տավարի միս, իսկ eat՝ ուտել): Արդյունքում սպառողի դատին ներկայացվեց BEEFEATER

 London Dry Gin-ը, որի յուրաքանչյուր շիշ մինչ այժմ կրում է Beefeater-ների պատկերը: 

BEEFEATER-ն այլ բարձրակարգ ջիներից տարբերվում է իր յուրահատուկ թաթախման գործընթացով: Թորումից առաջ ինը բույսերից պատրաստված խառնուրդը 24 ժամ ընկղմվում է բարձրակարգ, զտված հացահատիկային սպիրտի մեջ․ ավելի երկար, քան ցանկացած այլ բարձրակարգ ջինի դեպքում:

Գոյություն ունեն տարբեր ջիներ, որոնք իրենց «լոնդոնյան» են անվանում, սակայն իրենց գործարանները տեղափոխել են այլ, պակաս թանկ արժեցող վայրեր։ BEEFEATER-ը միակն է աշխարհում հայտնի «լոնդոնյան» ջիներից, որն իսկապես արտադրվում է բացառապես Լոնդոնում:

BEEFEATER BLOOD ORANGE GIN

Բույրը ցիտրուսային և կարմիր նարնջի թարմացնող երանգներ
Համը կարմիր նարնջի դառնաքաղցրավուն երանգները ներդաշնակորեն համադրվում են դասական ջինի գիհու և հրեշտակախոտի նրբերանգների հետ՝ սահուն վերածվելով երկարատև և հագեցած հետհամային զգացողության
ԿՋոուլ/կկալ 910 ԿՋոուլ / 220 կկալ
Թնդություն 38%
Տարողություն 0.70 Լ
Արտադրող CHIVAS BROTHERS LTD
BEEFEATER BLOOD ORANGE GIN
Գին:

8 550 ֏

Քանակ:
ԱՎԵԼԱՑՆԵԼ

1876 թվականին Beefeater-ի հիմնադիր Ջեյմս Բուրոուն Լոնդոնի Քովենթ Գարդեն այգու շուկայում սիրում էր նարինջներ ընտրել՝ նարնջի համային հավելմամբ ջին ստեղծելու համար։ Հենց այդ բաղադրատոմսն էր, որ 143 տարի անց ոգեշնչեց ջինի՝ աշխարհի ամենափորձառու թորման վարպետ Դեզմոնդ Փեյնին ստեղծել համային վառ ու հագեցած երանգներով Beefeater Blood Orange Gin-ը։ 9 խոտաբույսերի հիման վրա ստեղծված և բազմաթիվ մրցանակների արժանացած Beefeater Dry Gin-ի ջինային ընտանիքը համալրվեց նարնջի վառ ու արևային համով նոր խմիչքով։

Վերջինիս արտադրության գործընթացը սկսվում է ընկերության հանրահայտ պղնձե թորիչների մեջ Beefeater LONDON Dry Gin-ի հիմքի թորմամբ, այնուհետև ավելացվում է բնական նարնջի համային հավելումը։ Ընդ որում՝ հավատարիմ մնալով բացառիկ և բարձրագույն որակի ապահովման քաղաքականությանը՝ ընկերությունը մրգային երանգները ստանում է բացառապես բնական համերի օգտագործմամբ։

 

Շնորհիվ իր հյութալի և վառ համի՝ Beefeater Blood Orange Gin-ը հիանալի հիմք է թարմացնող կոկտեյլների համար, որոնց կարող եք ծանոթանալ այստեղ[L1] :