• ENG

RAMAZZOTTI

SAMBUCA RAMAZZOTTI-ն յուրահատուկ իտալական լիկյոր է, որը ստացվում է իր բացառիկ համային ու բույրային հատկանիշների շնորհիվ ողջ աշխարհում ժողովրդականություն վայելող աստղաձև անիսոնի թորմամբ՝ ավանդական բաղադրատոմսի համաձայն:
Ըստ արձանագրությունների` անիսոնի առաջին օգտագործումը վերագրվում է Եգիպտոսին և Բաբելոնին, որտեղ այն կիրառվում էր բուժական նպատակներով: Ի վերջո` այն լայն տարածում գտավ Եվրոպայում և Միջերկրական երկրներում` դառնալով շատ ավանդական խմիչքների հիմք:
SAMBUCA RAMAZZOTTI-ի արտադրության համար անիսոնի բնահյութային թանձր թորվածքը լուծվում է մաքուր սպիրտի մեջ, որին այնուհետև ավելացվում են շաքար և համեմունքներ: Բաղադրիչների գնման և արտադրության բոլոր փուլերի խստագույն վերահսկման շնորհիվ SAMBUCA RAMAZZOTTI-ն առանձնանում է իր բարձրագույն որակով:
Այս խմիչքն անխառն և կոկտեյլների մեջ վայելելուց բացի գոյություն ունի մեկ այլ,  հետաքրքիր եղանակ՝  «Con la mosca» (սուրճի հատիկներով)։ Դրա համար հարկավոր է SAMBUCA RAMAZZOTTI-ն լցնել բաժակի մեջ, ավելացնել սուրճի 3 հատիկ և այրել դրանք։

SAMBUCA RAMAZZOTTI

Գույնը թափանցիկ
Բույրը անիսոնի և խոտաբույսային բաղադրիչների նուրբ երանգներ
Համը անիսոնի, մատուտակի և կիտրոնի մեղմ երանգների հետ ներդաշնակորեն համադրվող օշարակի քաղցր համերանգներ
ԿՋոուլ/կկալ 1 468 ԿՋոուլ / 351 կկալ
Թնդություն 38%
Տարողություն 0.70 Լ
Արտադրող PERNOD RICARD ITALIA S.P.À.
SAMBUCA RAMAZZOTTI
Գին:

9 450 ֏

Քանակ:
ԱՎԵԼԱՑՆԵԼ

SAMBUCA RAMAZZOTTI-ի հատկանշական համը ստեղծվում է աստղաձև անիսոնի և խոտաբույսերի յուրահատուկ համային երանգների միախառնման շնորհիվ:

Այս խմիչքի ընդամենը մեկ կումն իսկ բավական է, որպեսզի մարդ ժպտա և շշնջա,  «Կյանքը հիասքանչ է»: