• ENG

MONKEY 47

MONKEY 47-ն աշխարհում ամենաճանաչված ուլտրա-պրեմիում կարգի ջին է և № 1 ամենաթրենդային ջինը` ըստ Drinks International-ի։
Այս խմիչքի պատմությունը սկսվել է 1940-ական թթ., երբ բրիտանացի հրամանատար Մոնթգոմերի Քոլլինզը նշանակում ստացավ Բեռլինում: Մտահոգված քաղաքի ավերածությամբ՝ Մոնթգոմերին իր ազատ ժամանակը նվիրում էր քաղաքի վերականգնման աշխատանքներին և հատկապես Բեռլինի կենդանաբանական այգուն, որտեղ նա շատ կապվեց Մաքս անունով կապիկի հետ:  Որոշ ժամանակ անց Քոլլինզը տեղափոխվեց Շվարցվալդ և սկսեց զբաղվել մրգերից թորված ոգելից խմիչքի ստեղծման փորձերով: Թերևս հայրենիքի՝ Անգլիայի կարոտի շնորհիվ էր, որ փորձերի արդյունքում մրգային բրենդիի փոխարեն ստեղծվեց անգլիական մշակույթին հատուկ խմիչք՝ ջին:   

MONKEY 47-ն ունի ալոհոլի՝ մեղմ զգացվող 47° թնդություն և պատրաստվում է 47 բաղադրիչներից, որոնց ամբողջական ցանկը խիստ գաղտնի է պահվում և հայտնի է միայն 2 հոգու։ Ձեռքով հավաքված այս բույսերի որոշ մասը սովորաբար չի օգտագործվում շատ ջիների արտադրության մեջ: Ավելին․ MONKEY 47-ի բաղադրության մեջ մտնում են նաև տարատեսակ էկզոտիկ համեմունքներ: Թերևս համային նրբերանգների նման բազմազանությամբ է պայմանավորված այն, որ այս ջինը խորհուրդ է տրվում վայելել անխառն, չնայած հատուկ նրա համար ստեղծված կոկտեյլներ կան։  

MONKEY 47

Գույնը բյուրեղային մաքրություն
Բույրը գիհու վառ արտահայտված երանգներ և քաղցր, ծաղկային ու ցիտրուսային թարմացնող նրբերանգներa
Համը վառ համերանգներ՝ պղպեղային համեմունքների նրբերանգներով և լոռամրգիի մեղմ, մրգային դառնությամբ
ԿՋոուլ/կկալ 1 079 ԿՋոուլ / 260 կկալ
Թնդություն 47%
Տարողություն 0.500Լ
Արտադրող BLACK FOREST DISTILLERS
MONKEY 47
Գին:

25 200 ֏

Քանակ:
ԱՎԵԼԱՑՆԵԼ

Աշխարհում ամենաճանաչված ուլտրա-պրեմիում կարգի ջինը, որը 2016 թ «Drinks International»-ի կողմից ճանաչվել է ջինի №1 ամենաթրենդային ապրանքանիշ:

MONKEY 47-ի բոլոր խոտաբույսերը թորվում են հատուկ՝ 100 լիտր տարողությամբ պղնձե թորիչներում և 100 օր հնացվում հեղուկի համար նախատեսված կավե մեծ պահամբարների մեջ: