• ENG

ABERLOUR

140 տարվա պատմություն ունեցող ABERLOUR-ը բացառիկ նվեր է միածիկային վիսկիների սիրահարների ու երկրպագուների համար։
Այս վիսկիի գործարանի կառուցման աշխատանքները սկսվեցին 1879 թ., երբ վերջինիս հիմնադիր  Ջեյմս Ֆլեմինգն անձամբ նախագծեց արտադրամասերի ճարտարապետական կառուցվածքը, սարքավորումների ու աշխատատեղերի դասավորությունը: Մեկ տարի անց ABERLOUR-ն արտադրվում և սպառվում էր մեծ քանակությամբ՝ շահույթ բերելով ոչ միայն իր սեփականատիրոջը, այլև տեղական համայնքին:

Աբերլուրը փոքրիկ քաղաք էր և ուներ միայն տարրական դպրոց ու փոքրիկ եկեղեցի: 1880-ական թթ. դրությունը կտրուկ փոխվեց․ Ջեյմսի ընկերությունը փողոցների գազային լուսավորություն և հեռախոսագիծ անցկացրեց, անտուն մարդկանց համար ապաստարան, իսկ բոլոր բնակիչների համար հիվանդանոց ու կամուրջ կառուցեց, կարիքավորների համար ստեղծեց հատուկ հիմնադրամ:

Ի տարբերություն խառնուրդային վիսկիների` միածիկային վիսկիները պատրաստվում են բացառապես ծլեցված գարուց և միայն մեկ գործարանում: ABERLOUR-ը բացառություն չէ։ Այն նաև յուրահատուկ հնացման գործընթաց ունի։ Վիսկիի հնացման՝ օրենքով սահմանված նվազագույն ժամանակահատվածը 3 տարի է, իսկ  ABERLOUR-ի տեսականին մինչ շշալցվելը հնացվում է առնվազն 10 տարի, այն էլ կաղնեփայտե տակառներում, որոնց մեջ նախօրոք բուրբոն կամ խերես է պահվել: Բուրբոնի տակառները վիսկիին հաղորդում են քաղցր, վանիլ հիշեցնող բույր ու ոսկեգույն երանգ, իսկ ավելի փափուկ եվրոպական կաղնեփայտից պատրաստված խերեսի տակառները վիսկին դարձնում են առավել հագեցած ու հարուստ՝ բարկ նրբերանգով և հարուստ, մուգ սաթի գույնով

ABERLOUR 16 Y.O.

Հուշանվերային տուփով Այո
Գույնը ջերմացնող, ոսկեգույն սաթ
Բույրը հարուստ ծաղկային և չամիչի քաղցր բույր՝ ընկույզի նրբերանգներով
Համը քաղցր սալորի և փայտի երանգներով լրացվող ծաղկային ու համեմունքային նրբահամ
ԿՋոուլ/կկալ 920 ԿՋոուլ / 220 կկալ
Թնդություն 40%
Տարողություն 0.7 Լ
Արտադրող CHIVAS BROTHERS LIMITED
ABERLOUR 16 Y.O.
ABERLOUR 16 Y.O.
Գին:

44 100 ֏

Քանակ:
ԱՎԵԼԱՑՆԵԼ

16 տարի ամերիկյան կաղնեփայտե և լավագույն խերեսի տակառներում հնացվելու շնորհիվ ABERLOUR 16 Y.O.- ի ձեռք բերած խորությունն ու երանգային հագեցածությունը հարստանում են  ջերմացնող մրգային և համեմունքային բարկ ու քաղցր նրբահամերով: