• ENG

VIP կարգավիճակ

«Պեռնո Ռիկար Արմենիա» ընկերության պաշտոնական կայքից գնումներ կատարող սիրելի՛ այցելու,

Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել վստահության և ընտրության համար: Աշխարհի տարբեր անկյուններից ներկրված լավագույն խմիչքներից յուրաքանչյուրը ձեռք բերելով՝ Դուք յուրօրինակ ճանապարհորդություն եք կատարում դեպի այդ խմիչքի հայրենիք: Հաճախ դա նաև պատմական ճանապարհորդություն է, քանի որ մեր խմիչքների մեջ քիչ չեն հարյուրամյակների ավանդույթներ ու պատմություն ունեցողները: 

Այդ ճանապարհորդությունը կարող է ոչ միայն անմոռաց պահերի սկիզբ դնել, այլև լինել շահավետ: 

Մեր կայքից մեկ տարվա ընթացքում ստորև նշված գումարների սահմաններում գնումներ կատարելու դեպքում Դուք կստանաք Silver, Gold և Platinum կարգավիճակ, ինչպես նաև զեղչեր և հաճելի անակնկալներ: Քանի որ անակնկալները դադարում են այդպիսին լինել, երբ նրանց մասին նախապես զգուշացնում են, այդ մասին նախապես տեղեկատվություն չենք տրամադրի, իսկ զեղչերի համակարգին կարող եք ծանոթանալ ստորև: 

    • 250 000 ՀՀ դրամի գնումներ կատարելու դեպքում՝ Silver կարգավիճակ և 2 % զեղչ

    • 500 000 ՀՀ դրամի գնումներ կատարելու դեպքում՝ Gold կարգավիճակ և 3 % զեղչ

    • 1 000 000 և ավելի ՀՀ դրամի գնումներ կատարելու դեպքում՝ Platinum կարգանիճակ և 5 % զեղչ 

Խնդրում ենք նկատի ունենալ, որ նշված զեղչերը չեն գործելու առկա այլ զեղչերի դեպքում:

Նշենք նաև, որ կարգավիճակը վավեր է այն ստանալուց հետո մեկ տարվա ընթացքում: 

Ուշադրությո՛ւն.

Հիշեցնենք, որ գնումներ կատարելով մեր կայքում՝ Դուք համաձայնում եք մեր Օգտագործման Պայմաններին, Գաղտնիության քաղաքականությանը, Պայմանագիր կնքելու առաջարկին՝ (օֆերտային) և Քուքիների քաղաքականությանը: