• ENG
Մեր արժեքները

Մեր արժեքները

«Պեռնո Ռիկար» խմբի ռազմավարության և նպատակների հիմքում ընկած են 3 հիմնարար սկզբունքներ, որ ուղղորդել են ընկերությանն իր գործունեության ողջ ընթացքում: 

Ձեռներեցության ոգի 


«Պեռնո Ռիկար»-ի արժեհամակարգի հիմքում ձեռներեցության ոգին է, որը խմբի ապակենտրոնացված բնույթի շնորհիվ վերջինիս ղեկավարման փիլիսոփայության կարևոր մաս է կազմում։ 

Այս քաղաքականության շրջանակներում խմբի մասնաճյուղերն առավելագույնս անկախ են ապրանքանիշային ռազմավարությունն իրականացնելիս, ողջունում են նորարարությունը և համարձակ նախագծերը, որոնք, որպես կանոն, ամփոփվում են ներքին մրցույթներում՝ հասանելի դառնալով խմբի աշխատակիցների համար:

Փոխադարձ հարգանք և վստահություն 

«Պեռնո Ռիկար» խմբում փոխհարաբերությունների հիմքում վստահությունն է՝ բխող մեկ հիմնարար սկզբունքից․ փոխադարձ հարգանք։ 

Ընկերությունը որդեգրել է բաց ու թափանցիկ աշխատելաոճ և խրախուսում է փորձի ու գիտելիքների փոխանակումը, ազնվությունն ու անկեղծությունը, ինչպես նաև պարզ և անմիջական հարաբերությունները, ինչը խթանում է խմբային աշխատանքն ու նպաստում ներդաշնակ համագործակցությանը՝ մասնաճյուղերի և արտաքին գործընկերների միջև:

Բարոյականություն

Առաջատարի դերը չի կարող ձեռք բերվել և պահպանվել առանց օրինակելի ու բարոյական գործելաոճի։ Նվիրվածությունն այս արժեքին` պատասխանատվությանը, թափանցիկությանը, մարդկանց և մշակույթների հանդեպ հարգանքին, խորը արմատներ ունի «Պեռնո Ռիկար» խմբի պատմության և մշակույթի մեջ վերջինիս հիմնադրման պահից ի վեր։ 

Բաժնետերերը, հաճախորդները, սպառողները` բոլորը կարող են վստահ լինել, որ «Պեռնո Ռիկար» խումբը տրամադրում է բացառապես հավաստի տեղեկատվություն, արտադրում է բարձրակարգ խմիչքներ և նվիրված է տեղական համայնքին: