• ENG

Մեր մասին

«Պեռնո Ռիկար» խումբը ստեղծվել է 1975 թ., երբ անիսոնի հիմքով ոգելից խմիչքների ֆրանսիական շուկայում վաղեմի մրցակիցներ Pernod-ը և Ricard-ը միավորվեցին` սկիզբ դնելով համատեղ ձեռքբերումների, նվաճումների և սրընթաց զարգացման նոր շրջանի: 

Հետզհետե ընդլայնվելով` «Պեռնո Ռիկար»-ը ձեռք բերեց համաշխարհային համբավ վայելող պրեմիում կարգի խմիչքների բացառիկ փաթեթ` մեծ հոգածությամբ պահպանելով վերջիններիս ինքնությունը, վարպետների սերնդե սերունդ փոխանցվող ժառանգությունը և արտադրության ավանդույթները:  
 
Գինիների և ոգելից խմիչքների աշխարհում ամենաընդգրկուն փաթեթներից մեկն ունեցող ընկերությունն այսօր ոլորտի 2 համաշխարհային առաջատարներից մեկն է, որի արտադրանքը վաճառվում է ավելի քան 160 երկրներում։  
 
Հայաստանում «Պեռնո Ռիկար»-ի պատմությունը սկսվել է դեռևս 1999 թ., երբ վերջինիս անդամ դարձավ Երևանի կոնյակի գործարանը, իսկ 2008 թ. սեպտեմբերի 18-ին բացվեց «Պեռնո Ռիկար Արմենիա»-ն, որը մեր երկրում զբաղվում է խմբի կազմում ներառված խմիչքների ներմուծմամբ և վաճառքով: