• ENG
Համային հավելումով նոր ջին՝ լեգենդար BEEFEATER ընտանիքում․․․
Համային հավելումով նոր ջին՝ լեգենդար BEEFEATER ընտանիքում․․․

Համային հավելումով նոր ջին՝ լեգենդար BEEFEATER ընտանիքում․․․

Beefeater Pink Strawberry-ն թեթև խմվող և կենսախինդ «բնավորություն» ունեցող ջին է, որն արտադրվում է Լոնդոնում՝ բազմաթիվ մրցանակների արժանացած Beefeater London Dry-ի բաղադրատոմսի հիման վրա, ելակի համային հավելման օգտագործմամբ: Այս ջինի կարևորագույն առանձնահատկություններից մեկն այն է, որ մրգային վառ ու հագեցած համերանգները ստացվում են բացառապես բնական բաղադրիչների շնորհիվ։  
1800-ական թթ BEEFEATER-ի հիմնադիր Ջեյմս Բուրոուն հաճախ էր համային հավելումով ջիների և լիկյորների բաղադրատոմսեր փորձարկում՝ անհրաժեշտ բաղադրիչները գնելով Լոնդոնի Քովենթ Գարդեն այգու շուկայից։ Այս բաղադրատոմսերի արխիվներն ու լոնդոնյան շուկաների տրամադրությունը ոգեշնչման աղբյուր հանդիսացան Beefeater Pink Strawberry-ի ստեղծման համար: Ջին, որի ելակի ու մրգային համային երանգները ներդաշնակորեն համադրվում են գիհու և ցիտրուսային դասական նրբերանգների հետ՝ ստեղծելով կատարյալ ներդաշնակությամբ աչքի ընկնող ժամանակակից խմիչք։ 
BEEFEATER PINK STRAWBERRY-ն հիանալի հիմք է յուրահատուկ կոկտեյլների համար, որոնցից մի քանիսը սիրով ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը։ 
Image

FROZEN PINK DAIQUIRI

60 մլ Beefeater Pink Strawberry
22,5 մլ լայմի թարմ քամած հյութ
15 մլ շաքարի օշարակ
6-8 սառեցված ելակ

  • Բոլոր բաղադրիչները բլենդերով հարել սառույցի հետ:
  • Ձևավորել թարմ շահասպրամի (ռեհան) տերևով և կարմիր հաղարջի հատիկներով։
Image

SUMMER PINK PUNCH

1 բաժակ թարմ ձմերուկ
1/3 բաժակ թարմ ելակ
2-3 թարմ անանուխի տերև
35 մլ Beefeater Pink Strawberry
15 մլ լայմի թարմ քամած հյութ
10 մլ ագավայի օշարակ
Գազավորված ջուր

  • Ձմերուկն ու ելակը լցնել բլենդերի մեջ և հարել մինչև համասեռ զանգված ստանալը: Լավ քամել:
  • Ձևավորել բաժակը ձմերուկի շերտիկով:
  • Շեյքերի մեջ հարել Beefeater Pink-ը, 75 մլ ստացված ձմերուկի և ելակի խառնուրդը, անանուխի տերևներ, լայմի հյութ և ագավայի օշարակ: Լցնել բաժակի մեջ: Ավելացնել սառույց ու գազավորված ջուր:
Image

PINK REFRESHER

35 մլ Beefeater Pink Strawberry

25 մլ նռան թարմ քամած հյութ

20 մլ մեղրի օշարակ

15 մլ լայմի թարմ քամած հյութ

Գազավորված ջուր


  • Շեյքերի մեջ խառնել Beefeater Pink-ը, նռան հյութը, մեղրի օշարակը, լայմի թարմ քամած հյութը: 
  • Ստացված զանգվածը քամելով լցնել բաժակի մեջ: 
  • Ավելացնել սառույց և գազավորված ջուր: 
  • Ձևավորել լայմի կեղևով և նռան հատիկներով: 
Image

STRAWBERRIES & COCONUT CREAM

35 մլ Beefeater Pink Strawberry

2 գդալ կոկոսի պաղպաղակ

45 մլ կոկոսի ջուր

35 մլ ելակի խյուս

Rosé շամպայն


  • Բաժակի մեջ լցնել ելակի խյուսը:
  • Բլենդերի մեջ հարել Beefeater Pink-ը, կոկոսի պաղպաղակը և կոկոսի ջուրը մինչև համասեռ զանգված ստանալը: Լցնել այն խյուսի վրա: