• ENG

Հաճախ տրվող հարցեր

Որտե՞ղ կարելի է գնել մեր արտադրանքը
Մեր ապրանքանիշերը վաճառվում են Հայաստանյան շուկայում: Սակայն ամենահամապարփակ կերպով նրանք ներկայացված են “Պեռնո Ռիկար Արմենիա” ընկերության խանութ-սրահում, որտեղ ձեզ սիրով սպասում են ամեն օր` ժամը 10°°– 20°°, իսկ կիրակի օրերին` 11°°–18°°: Հասցեն` Կոմիտաս 34, հ 62, Փափազյան խաչմերուկի հարևանությամբ:
Որո՞նք են մեր ապրանքանիշերը
“Պեռնո Ռիկար” Խումբը գինիների և թունդ ոգելից խմիչքների բնագավառում զարգացնում և բաշխում է ապրանքանիշեր` համարյա բոլոր կատեգորիաներում: Այդ ապրանքանիշերի մեծ մասը վաճառվում են նաև Հայաստանում: Հայաստանյան շուկայում ներկայացված խմիչքների, նրանց պատմության, ստեղծման և սպառման մասին մանրակրկիտ տեղեկատվություն ստանալու համար կարող եք այցելել մեր կայքի Ապրանքանիշեր էջը:
Ինչպե՞ս կապվել մեզ հետ
Պեռնո Ռիկար Արմենիա ընկերության հետ կապվել կարելի է հետևյալ հասցեով և հեռախոսահամարով. Հասցե. Պեռնո Ռիկար Արմենիա ՓԲԸ, Ջանիբեկյան 2/4, 0031, ՀՀ Հեռ. (+37410) 35 48 79, (+37410) 34 33 29 Ֆաքս. (+37410) 35 21 10 Ստորև բերված են նաև “Պեռնո Ռիկար Արմենիա” ընկերության խանութ-սրահի հասցեն և հեռախոսահամարը. Հասցե. “Պեռնո Ռիկար Արմենիա” ՓԲԸ խանութ – սրահ, Կոմիտաս 34, հ. 62, 0012, Երևան, ՀՀ, Հեռ. (+37410) 22 97 90, (+37410) 22 96 50
Հնարավոր է արդյո՞ք դիմել աշխատանքի համար “Պեռնո Ռիկար Արմենիա” ընկերություն:
Պեռնո Ռիկար Արմենիա ընկերությունը խրախուսում է բարձր որակավորմամբ և աշխատանքի հանդեպ խանդավառությամբ լի անձանց` մեր ընկերությանը դիմելու ցանկությունը: Հետաքրքրված անձինք կարող են իրենց համառոտ կենսագրությունը (CV) ուղարկել մեր էլեկրոնային փոստին` նշելով այն պաշտոնը, որի համար դիմում են: Դիմումները, որոնք ստանում է մեր ընկերությունը, մանրազնին քննվում են: Նույնիսկ եթե տվյալ պահին համապատասխան թափուր աշխատատեղ ընկերությունում չկա, դիմումները խմբավորվում են և պահպանվում, իսկ աշխատատեղ բացվելուն պես` դիմող անձանց հետ անպայման կապվում է ընկերության համապատասխան ներկայացուցիչը:
Ոգելից խմիչքների չարաշահում. ինչպիսի՞ դիրքորոշում ունեք այս հարցի վերաբերյալ:
“Պեռնո Ռիկար” Խումբը և “Պեռնո Ռիկար Արմենիա”-ն մասնավորապես խրախուսում են ոգելից խմիչքների չափավոր օգտագործումը ինչպես հանրության, այնպես էլ իրենց աշխատակիցների շրջանում: Խումբը դեմ է ոգելից խմիչքների չարաշահմանն ու անհարկի օգտագործմանը:

Չե՞ք կարողանում գտնել Ձեր հարցի պատասխանը


Ցավում ենք, որ չեք կարող գտնել Ձեր հարցի պատասխանը մեր ՀՏՀ բաժնում: Օգտագործեք ներքևի կոճակը՝ «Կապ» էջ մտնելու և այնտեղ նշված եղանակներից որևէ մեկի միջոցով մեզ հետ կապնվելու համար: Մենք կփորձենք արձագանքել հնարավորինս շուտ:


Կապ