• ENG

The Glenlivet

THE GLENLIVET-ը պրեմիում կարգի №1 միածիկային վիսկին է աշխարհում:
Նրա գործարանը Սփեյսայդում առաջինն էր, որ վիսկի թորելու պաշտոնական արտոնագիր ստացավ և այդ տարածաշրջանի միածիկային վիսկիների որակի ու համային հատկանիշների չափանիշներ սահմանեց՝ փափուկ, հագեցած և մրգային երանգներով։ 

Դժվար է Սփեյսայդում գտնել վիսկիի որևէ գործարան, որն ավելի հայտնի լինի, քան Շոտլանդական բարձրավանդակի ամենավայրի և հեռավոր շրջանում գտնվող THE GLENLIVET DISTILLERY-ն: Ջորջ Սմիթն ավելի լավ, քան որևէ մեկը գիտեր, թե ինչ կարող էր տալ Լիվեթ հովտի բարձրադիր տեղադրությունն իր վիսկիին, և դա էր պատճառներից մեկը, որ 1824 թ. նա իր գործարանը հենց այստեղ կառուցեց:  

Արդյունքում ստեղծվեց համային և բույրային անգերազանցելի հատկանիշներով THE GLENLIVET վիսկին, որը կարճ ժամանակ անց բրիտանիայի ազնվականության նախընտրած խմիչքը դարձավ:

Արդեն 20-րդ դարում այն Շոտլանդիայից դուրս վաճառվող առաջին վիսկիներից էր և առաջին միածիկային վիսկին, որ ներկայացվեց ԱՄՆ-ում` Չոր օրենքի վերացումից անմիջապես հետո:

THE GLENLIVET-ի հաջողության գաղտնիքը մի քանի բաղկացուցիչ ունի. հանքանյութերով հարուստ ջրհորի մաքուր ջուրը, Ջորջ Սմիթի նախագծած յուրօրինակ, հիանալի համաչափության, լապտերի տեսք ունեցող պղնձյա թորիչները և հնացման գործընթացը․ այս վիսկին հնացվում է բուրբոնի կաղնեփայտե տակառներում: