• ENG

Jameson

JAMESON-ն աշխարհի №1 իռլանդական վիսկին է, ինչպես նաև բարձրակարգ ոգելից խմիչքների տեսականու մեջ ամենաարագ զարգացող ապրանքանիշը: Այն վաճառվում է մոտ 140 երկրներում և ներառված է աշխարհի լավագույն 15 ոգելից խմիչքների մեջ։


1780 թ. հիմնելով ոգելից խմիչքների իր գործարանը՝ Ջոն Ջեյմսոնն իռլանդական վիսկիի արտադրության դարավոր ավանդույթների վրա իր յուրահատուկ դրոշմը դրեց: Հենց սկզբից նա պնդում էր, որպեսզի օգտագործվեն միայն լավագույն բաղադրիչներ` անձամբ ընտրելով գարին և տակառները: Նա մեծ գումարներ էր ծախսում լավագույն թորիչ սարքերի վրա` ստանալով եզակի բույրային և համային հատկանիշներով վիսկի: Այն այնուհետ հնացվում էր հատուկ տակառներում, որպեսզի թե՛ իր որակով, թե՛ համով JAMESON-ը գերազանցեր շուկայում առկա բոլոր վիսկիներին: Շուտով Ջոնը մեծ համբավ ձեռք բերեց իր վարպետության և բացառիկ հնացմամբ վիսկիների շնորհիվ և մինչ այժմ խերեսի տակառներում վիսկին հնացնելու առաջամարտիկներից է համարվում:  


JAMESON-ի կարևորագույն հատկանիշներից մեկն այն է, որ ծլեցված գարին չորացվում է տաք օդով` ավարտուն խմիչքի մեջ բացառելով ծխային նրբահամի կամ բույրային երանգի առկայությունը: 18-րդ դարի վերջերին վիսկիների մեծ մասը թորվում էր երկու անգամ, սակայն Ջոն Ջեյմսոնը որոշեց հավելյալ ջանք գործադրել` կիրառելով եռակի թորում, որն իր վիսկին դարձնում էր կրկնակի փափուկ: Կատարելության որոնումների ընթացքում նա նույնիսկ փորձարկեց քառակի և անգամ հնգակի թորում, սակայն պարզվեց, որ եռակի թորմամբ ստացված որակը գերազանցելն անհնար է:


Այլ գործարաններում արտադրված վիսկին դեռևս չէր շշալցվում, երբ Ջոն Ջեյմսոնը պնդում էր, որ իրենց շշերի պիտակների վրա առկա լինի որակի երաշխիք հանդիսացող JOHN JAMESON & SON մակագրությունը: Այսօր էլ` գործարանի հիմնադրումից  240 տարի անց, այդ պիտակը գերազանց որակի հոմանիշ է, իսկ եռակի թորում անցած JAMESON վիսկին այժմ էլ №1 իռլանդական վիսկին է աշխարհում: