• ENG

Olmeca Altos

OLMECA ALTOS-ի ստեղծումը հետաքրքիր պատմություն ունի. նրանում միաձուլվել են աշխարհահռչակ OLMECA-ի արտադրության ավանդույթներն ու երկու լեգենդար բարմենների յուրահատուկ մոտեցումները:

Իրենց ոլորտում մեծ հաջողության հասած և կոկտեյլների մրցույթներում միմյանց հաջորդող հաղթանակներ տարած բարմեններ Հենրի Բեսանն ու Դրե Մասսոն ժամանեցին տեկիլայի հայրենի Մեքսիկա՝ Լոս Ալտոսում հանդիպելով OLMECA-ի թորման գլխավոր վարպետին՝ Հեսուս Էռնանդեսին: Վերջինս համաձայնեց համագործակցել նրանց հետ՝ ստեղծելու համար տեկիլա, որը ոչ միայն կհամապատասխաներ OLMECA-ի որակի բացառիկ չափանիշներին, այլև կիրականացներ բարմենների երազանքը. բարձրագույն որակի հետ մեկտեղ կունենար նաև նուրբ և ճկուն համային հատկանիշներ, որոնք, սակայն, հարուստ և հագեցած համ ունեցող կոկտեյլների մեջ կպահպանեին իրենց վառ արտահայտված երանգները:

Արդյունքում ստեղծված տեկիլան տարիներ շարունակ հաղթող է ճանաչվել ոգելից խմիչքների՝ աշխարհի ամենահեղինակավոր մրցույթներում, ինչպիսիք են, օրինակ՝ Սան Ֆրանցիսկոյի Ոգելից խմիչքների մրցույթը և Concours Mondial de Bruxelles-ը: OLMECA ALTOS-ը նաև աշխարհի լավագույն բարմենների կողմից ընտրվելով Worlds 50 Best Bars-ի ցուցակում՝ ճանաչվել է որպես լավագույն տեկիլա՝ Մարգարիտա կոկտեյլի համար:

Ի սկզբանե դրված նպատակը լիովին իրականացավ. ստեղծվեց տեկիլա, որը շրջակա միջավայրի վրա ունենալով նվազագույն ազդեցություն, միաժամանակ պահպանում է այս խմիչքի արտադրության այնպիսի դարավոր ավանդույթներ, ինչպիսիք են պղնձե թորիչների և Տահոնա եղանակի կիրառումը:

OLMECA ALTOS-ի արտադրության մեջ օգտագործվող ագավաներն աճեցվում են ծովի մակերևույթից 2 100 մետր բարձրության վրա՝ Լոս Ալտոսի հրաբխային հարուստ հողում՝ Խալիսկոյի բարձրավանդակում: Յուրաքանչյուր ագավա մինչև հասունանալն ու տեկիլայի արտադրության համար անհրաժեշտ քաղցրության հասնելն աճում է 7-8 տարի:

Ընկերության վարպետները սերնդե սերունդ կատարելագործել են ագավայի բերքահավաքի ճշգրիտ պահը որոշելու իրենց հմտությունն ու գիտելիքները՝ աշխարհահռչակ տեկիլային վայել համային երանգներ ստանալու համար:

Ագավայի համի հարստությունն ու նրբությունը պահպանելու նպատակով վերջինս երեք օր եփում են աղյուսե ջեռոցում, որպեսզի այն բավականաչափ փափուկ և հյութեղ լինի մամլման փուլում օգտագործվող 400-ամյա Տահոնա քարի համար: Այն տեկիլային հաղորդում է նրան հատուկ սուր և միևնույն ժամանակ նուրբ բնական համը, որն այնուհետև կատարելագործվում է թորման յուրահատուկ գործընթացի շնորհիվ:

ALTOS OLMECA-ն թորվում է փոքր խմբաքանակներով՝ թորման պղնձե գլխիկների օգտագործմանբ, որոնք հայտնի են իրենց առավել կատարյալ թորման արդյունքներով:

Բարձրագույն որակի ստեղծման վերջին փուլի պատիվը վերապահվում է հնացման գործընթացին. OLMECA ALTOS REPOSADO-ն առնվազն 12 ամիս հնացվում է 200 լիտր տարողություն ունեցող բուրբոնի տակառներում: Համեմատաբար ավելի փոքր տակառների օգտագործումը հանգեցնում է խմիչքի առավել հագեցած և կատարյալ ներդաշնակությամբ առանձնացող համային հատկանիշների ձևավորմանը: