• ENG

Brancott Estate

Սիրված աշխարհի ավելի քան 50 երկրներում՝ Brancott Estate-ը առաջատար գինի է Նոր Զելանդիայում և N°2 նոր զելանդական գինին է աշխարհում:
Մինչև 1970-ական թթ. Մարլբորոն լոկ գեղատեսիլ վայր էր Նոր Զելանդիայում. այն չափազանց ցուրտ շրջան էր, և որևէ գործունեություն, բացառությամբ ոչխարաբուծության, այնտեղ անհնար էր համարվում:

Սակայն Brancott Estate-ի հիմնադիրները սիրում էին մարտահրավերներ: 1973 թ. Brancott Estate Vineyard-ում հայտնվեցին խաղողի առաջին տնկիները՝ հեղափոխություն մտցնելով Նոր Զելանդիայի գինեգործական արդյունաբերության մեջ՝ հայտնի դարձնելով այն ողջ աշխարհում  և առհավետ փոխելով տարածաշրջանի պատկերը:

Ներդրված ջանքերն աննախադեպ հաջողության սկիզբ դրեցին. Մարլբորոյի արևոտ օրերի և ցրտաշունչ գիշերների շնորհիվ այնտեղ աճող խաղողը ձեռք բերեց յուրահատուկ և թարմ համային հատկություններ: Արդյունքում՝ տասնամյակի ավարտին 1 100 մրցակիցներից ընտրվեց հենց Marlborough Sauvignon Blanc-ը՝ 21-րդ International Wine & Spirit Competition-ում արժանանալով հեղինակավոր Marquis de Goulaine գավաթին:

1990 թ. գինու արտադրությունն այնպիսի հաջողությունների էր հասել Մարլբոյորում, որ այն արժանացավ Էլիզաբեթ II-ի այցելությանը. թագուհին խաղողի որթատունկ տնկեց 1987 թվականից ի վեր Մարլբորոյի Ուտեստների և գինու փառատոնի անցկացման վայրում՝ Ֆեստիվալ բլոքում:

Brancott Estate-ի հաղթական քայլերթը երբեք կանգ չի առել. աշխարհի տարբեր անկյուններում այն մրցանակներ և պարգևներ է ստացել, որոնց մեջ վերջիններից մեկը 2018 թ. Նյու Յորքի գինիների միջազգային մրցույթում ստացվածն էր՝ նոր զելանդական գինու տարվա լավագույն արտադրող: