• ENG

Jacob's Creek

7 000 մրցանակ՝ 10 տարում։ Բազմաթիվ պարգևերի արժանացած այս գինին համաշխարհային մակարդակով շուկայի առաջատար է և Ավստրալիայի արդյունաբերության խորհրդանիշ։ Այն Ավստրալիայի N°1 շշալցված գինին է և ավստրալական N°1 պրեմիում կարգի գինին՝ 17 երկրերում։

1847 թ․ Յոհան Գրամպը հիմնեց «Գրամպ և որդիներ» գինու գործարանն ու ձեռնամուխ եղավ գինեգործության բնագավառում նորամուծությունների պատմություն կերտելուն՝ ունենալով ընդամենը  հարավային Ավստրալիայի Բարոսա դաշտում գտնվող խաղողի իր առաջին կոմերցիոն այգին և ներգետնյա գինու մառանը: Այժմ այս տարածքը Ավստրալիայի ամենահայտնի գինեգործական շրջաններից է։

Նրա երազանքն էր ստեղծել բացառիկ համային երանգներով օժտված գինիներ, որոնք կարտացոլեին տարածաշրջանում աճող խաղողի յուրահատուկ հատկանիշները: Եվ մինչ այժմ էլ՝ իր հիմնադրումից ավելի քան 170 տարի անց, ընկերությունն ապրում ու շնչում է իր հիմնադիրների թողած ժառանգությամբ. ծնվում են գինիներ, որոնց մեջ խաղողի յուրաքանչյուր տեսակ բացահայտում է Ավստրալիայի հողի և արևի առատաձեռնության շնորհիվ ձեռք բերվող որակները։

JACOB'S CREEK գինիների արտադրության մեջ օգտագործվող խաղողի տեսակներն աճում են հարավ-արևելյան Ավստրալիայի խաղողագործական մի քանի տարածաշրջաններում, ինչի շնորիվ խաղողագործները կարող են ընտրել լավագույն խաղողն ու կախված չեն եղանակի փոփոխականության արդյունքում առաջացած խնդիրներից։

Այն, ինչն ի սկզբանե ընդամենը 30 հեկտար տարածություն ընդգրկող խաղողի այգի էր, վերածվեց Ավստրալիայի ամենահայտնի գինեգործական ընկերություններից մեկի, որի ժամանակակից և նրբաոճ գինիների յուրաքանչյուր կաթիլ լի է պատմությամբ, գինեգործ վարպետների թողած ժառանգությամբ, գործի հանդեպ նրանց ունեցած նվիրումով և ավստրալական արևի ջերմությամբ։