• ENG

Ricard

Ֆրանսիան հայտնի է որպես մի շարք հանրահայտ ոգելից խմիչքների հայրենիք, ինչպիսիք են, օրինակ` կոնյակը և շամպայնը: Սակայն,  թերևս, ոչ մի խմիչք այնքան ֆրանսիական չէ, որքան RICARD-ը: Այսօր պարզապես անհնար է պատկերացնել Մարսելը` Ֆրանսիայի ամենաարևոտ և ամենատաք վայրն առանց RICARD-ի, որն աշխարհում անիսոնի հիմքով պատրաստված ոգելիցների անվիճելի առաջատարն է:

1932 թ. Պրովանսում շատերն էին գաղտնի կերպով իրենց պաստիսն արտադրում, սակայն այն ժամանակ ընդամենը 23-ամյա Փոլ Ռիկարը որոշեց ստանալ այս խմիչքի ամենակատարյալ բաղադրատոմսը և կարճ անցած հանրությանը ներկայացրեց RICARD-ը, կամ, ինչպես այն ժամանակ էր անվանվում`Մարսելի պաստիսը (Pastis de Marseille): Անիսոնի հիմքով պատրաստված ոգելից խմիչքների երկրպագուները մեծ ոգևորվածությամբ դիմավորեցին RICARD-ին, որը շատ արագ նվաճեց միլիոնավոր սպառողների սրտերը:

RICARD-ի բաղադրության մեջ մտնում են զանազան խոտաբույսեր, սակայն իր յուրահատուկ համով այն հիմնականում պարտական է Չինաստանի հարավային մասում աճող աստղաձև անիսոնին, իսկ Եփրատի դաշտավայրից ներմուծվող մատուտակի էքստրակտը մեղմացնում է անիսոնի սուր համը՝ RICARD-ին հաղորդելով նրան այդքան բնորոշ բույրն ու սաթի երանգը: