• ENG

Kahlúa

Մեքսիկայի սրտում արտադրվող KAHLUA-ն №1 սուրճի լիկյորն է աշխարհում:
Նրա արտադրությունը սկսվել է 1936 թ.՝ Յուկատանում, մայաների ժամանակներից մնացած ավերակները շրջապատող խորհրդավոր ջունգլիներում: Ասում են, որ որոշ մեքսիկացի գյուղաբնակներ, հիանալով այս խմիչքի կատարյալ համով և որակով, վերջինիս ստեղծմանը հաջորդած տարիները հաշվում են որպես Կ.Հ ., այսինքն` KAHLUA-ից հետո:

Արտադրությունից տասնամյակներ անց` 1962 թ.,  KAHLUA-ն արտահանվեց ԱՄՆ` արագորեն նվաճելով այդ երկրում սուրճի լիկյորի առաջատարի դիրքը, իսկ 1984 թ. այն արդեն վայելում էր այն նվաճումը, որով այժմ այդքան հպարտանում է` սուրճի լիկյորների մեջ համաշխարհային առաջատարի կագավիճակը:

KAHLUA-ի արտադրությունը սկսվում է Մեքսիկայի նախալեռներում, ուր աճում են այս լիկյորի բաղադրության մեջ մտնող բացառիկ որակյալ, 100%-անոց արաբիկա սուրճի հատիկները:
Այս տարածքն ունի KAHLUA-ին բնորոշ բառացիկ համի և բույրի հիմքի` շոկոլադի նուրբ համով սուրճի աճեցման համար պահանջվող բարձրությունն ու մերձարևադարձային կլիման: Արաբիկա սուրճի հատիկներն աճեցվում են 900-1400 մ բարձրության վրա` ստվերոտ վայրերում, որպեսզի կարողանան հասունանալ դանդաղ` առանց թունաքիմիկատների օգտագործման:

Ստվերոտ պլանտացիայի եղանակի օգտագործման ավանդույթը ձևավորվել է KAHLUA-ի երկու հիմնադիրների` Ալվարես եղբայրների կողմից, որոնք ռազմավարական հեռատեսությամբ բարձր ծառեր տնկեցին սուրճի պլանտացիայում` սուրճի հասունացող հատիկների համար ստվեր ապահովելու համար:
Սուրճի հատիկների հասունանալուն պես դրանք հավաքում են ձեռքով, մանրակրկտորեն զննում, լվանում և չորացնում  արևի տակ։ Ստացված զանգվածից պատրաստվում է սուրճի հագեցած և թարմ զտված թուրմ, որն այնուհետև խառնվում է բարձրակարգ ռոմի, քաղցրագույն վանիլի ու կարամելի հետ՝ ապահովելով KAHLUA-ի բացառիկ համը: