• ENG

Plymouth

PLYMOUTH-ը 227 տարվա պատմություն ունեցող սուպեր-պրեմիում կարգի ջին է, որն արտադրվում է 1400-ական թթ. կառուցված և որպես թանկարժեք պետական հուշարձան պահպանվող գործարանում:
Անգլիայի ամենահին ջինի գործարանում արտադրվող PLYMOUTH-ը միակ անգլիական ջինն է, որի աշխարհագրական ծագումը պաշտպանված էր օրենքով: Այնպես, ինչպես կոնյակ կոչվելու իրավունք ունի միայն Ֆրանսիայի Կոնյակ շրջանում, իսկ շամպայն՝  Շամպայն շրջանում արտադրված համապատասխան խմիչքը, այնպես էլ պլիմուտյան ջինը կարող էր արտադրվել բացառապես Պլիմուտում:

Այն Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմական նավատորմի սիրելի խմիչքն էր և, ի լրումն շատ այլ փաստերի, առանձնանում է նաև նրանով, որ նավաստիները նրա հիմքով ավելի շատ դասական համարվող կոկտեյլներ են ստեղծել, քան պրոֆեսիոնալ բարմեններն ու միախառնման արվեստի մասնագետները:

Ինչո՞ւ թագավորական նավատորմի ամենօրյա օրապահիկի պարտադիր բաղկացուցիչ համարվող ռոմը փոխարինվեց պլիմուտյան ջինով: Ինչպես պնդում են տարբեր աղբյուրներ՝ գլխավոր պատճառն այն էր, որ պլիմուտյան ջինն իր համային հատկանիշներով էապես տարբերվում է գիհու հիմքով պատրաստված այլ ոգելից խմիչքներից, և, ի տարբերություն լոնդոնյան չոր ջինի, անխառն ըմպելու համար շատ հաճելի էր:

Այն նաև հիանալի հիմք է կոկտեյլների համար. 1930 թ. Հարի Քրեդոքի հրատարակած Savoy Cocktail Book լեգենդար դարձած գրքում PLYMOUTH-ի հիմքով պատրաստված 23 կոկտեյլի բաղադրատոմս կա:

Իսկ ինչպիսի՞ն է PLYMOUTH ջինի` 228 տարվա պատմություն ունեցող բաղադրատոմսը, որ բանավոր կերպով փոխանցվել է թորման վարպետից հաջորդին: Համամասնությունն, իհարկե, հայտնի է միայն խմիչքի արտադրողին, և որպես թագավորական նավատորմի նախկին լեյտենանտ՝ ներկայիս թորման վարպետը ռազմական աստիճանի հարցաքննության վարժանքներ է անցել․ նրանից որևէ տեղեկություն ստանալն անհնար կլինի 😉  

Սակայն օգտագործվող բույսերի ցուցակը հասանելի է. գիհի, նարնջի կեղև, կիտոնի կեղև, համեմի սերմ, հրեշտակախոտ, մանուշակի արմատներ և հիլ: