• ENG

Four Roses

1884 թ․ Փոլ Ջոնս կրտսերն իր ծաղկող բիզնեսը տեղափոխեց Կենտուկի՝ Լուիզվիլ, գրասենյակ բացելով պատմական Մեյն Սթրիթի
«Վիսկիի շարք» կոչվող թաղամասում։ 4 տարի անց նա գրանցեց 1860-ական թվականներից արտադրվող FOUR ROSES ապրանքանիշը։  

Այս բուրբոնի անվան հետ կապված պատմությունը մեզ տեղափոխում է այն ժամանակները, երբ FOUR ROSES-ի հիմնադիր Փոլ Ջոնսին իր հմայքով գերել էր հարավային մի գեղեցկուհի, ում Փոլն առաջարկություն էր արել։ Աղջիկը պատասխանել էր՝ ասելով, որ մոտակա պարահանդեսի ժամանակ իր զգեստին վարդերով զարդ կփակցնի՝ ի նշան համաձայնության։ Փոլն անհամբեր պարահանդեսին էր սպասում. և այդ երեկո աղջիկը հայտնվեց՝ զգեստին փակցված 4 վարդերից բաղկացած զարդով, ինչպես և խոստացել էր։

Տարիներ անց Փոլն իր բուրբոնն անվանեց FOUR ROSES՝ ընտրելով գեղեցկուհի կնոջ հանդեպ իր անսահման սերը խորհրդանշող անվանում․ սեր, որ հետագայում վայելում էր նաև նրա բուրբոնի արտադրության ողջ գործընթացը։

FOUR ROSES-ը խմորիչի 5 հեղինակային տեսակներ միախառնող  բուրբոնի միակ գործարանն է։ Այս խմորիչներից յուրաքանչյուրը ստեղծում է յուրահատուկ, հարուստ ու հագեցած համային և բույրային հատկանիշներ, որոնք այնուհետև միախառնվում են մասնագետների կողմից։

FOUR ROSES-ը միակն է, որի հնացման մառաններում տակառները շարված են մեկ շարքով, ինչի շնորհիվ հնացման գործընթացն ավելի մեղմ է, հանդարտ և առավել բնական։ Ի տարբերություն Կենտուկիի ավանդական, բազմահարկ մետաղապատ պահեստների, որտեղ տակառների շարքի վերին հատվածի և հատակի միջև ջերմաստիճանը տատանվում է մոտ 35 աստիճանով, FOUR ROSES-ի հնացման մառաններում տարբերությունն ընդամենը 8 աստիճան է։