• ENG

ABERLOUR

140 տարվա պատմություն ունեցող ABERLOUR-ը բացառիկ նվեր է միածիկային վիսկիների սիրահարների ու երկրպագուների համար։
Այս վիսկիի գործարանի կառուցման աշխատանքները սկսվեցին 1879 թ., երբ վերջինիս հիմնադիր  Ջեյմս Ֆլեմինգն անձամբ նախագծեց արտադրամասերի ճարտարապետական կառուցվածքը, սարքավորումների ու աշխատատեղերի դասավորությունը: Մեկ տարի անց ABERLOUR-ն արտադրվում և սպառվում էր մեծ քանակությամբ՝ շահույթ բերելով ոչ միայն իր սեփականատիրոջը, այլև տեղական համայնքին:

Աբերլուրը փոքրիկ քաղաք էր և ուներ միայն տարրական դպրոց ու փոքրիկ եկեղեցի: 1880-ական թթ. դրությունը կտրուկ փոխվեց․ Ջեյմսի ընկերությունը փողոցների գազային լուսավորություն և հեռախոսագիծ անցկացրեց, անտուն մարդկանց համար ապաստարան, իսկ բոլոր բնակիչների համար հիվանդանոց ու կամուրջ կառուցեց, կարիքավորների համար ստեղծեց հատուկ հիմնադրամ:

Ի տարբերություն խառնուրդային վիսկիների` միածիկային վիսկիները պատրաստվում են բացառապես ծլեցված գարուց և միայն մեկ գործարանում: ABERLOUR-ը բացառություն չէ։ Այն նաև յուրահատուկ հնացման գործընթաց ունի։ Վիսկիի հնացման՝ օրենքով սահմանված նվազագույն ժամանակահատվածը 3 տարի է, իսկ  ABERLOUR-ի տեսականին մինչ շշալցվելը հնացվում է առնվազն 10 տարի, այն էլ կաղնեփայտե տակառներում, որոնց մեջ նախօրոք բուրբոն կամ խերես է պահվել: Բուրբոնի տակառները վիսկիին հաղորդում են քաղցր, վանիլ հիշեցնող բույր ու ոսկեգույն երանգ, իսկ ավելի փափուկ եվրոպական կաղնեփայտից պատրաստված խերեսի տակառները վիսկին դարձնում են առավել հագեցած ու հարուստ՝ բարկ նրբերանգով և հարուստ, մուգ սաթի գույնով

ABERLOUR 12 Y.O.

Հուշանվերային տուփով Այո
Գույնը բաց ոսկեգույն՝ սուտակի երանգներով
Բույրը նուրբ՝ կարմիր խնձորի նրբերանգով
Համը խերեսի և մրգերի համ՝ ներդաշնակված շոկոլադի հարուստ նրբերանգներով
ԿՋոուլ/կկալ 920 ԿՋոուլ / 220 կկալ
Թնդություն 40%
Տարողություն 0.700Լ
Արտադրող CHIVAS BROTHERS LIMITED
ABERLOUR 12 Y.O.
ABERLOUR 12 Y.O.
Գին:

26 150 ֏

Քանակ:
ԱՎԵԼԱՑՆԵԼ

ABERLOUR 12 Y.O.-ը հիանալի օրինակ է նրա, թե ինչպես են ABERLOUR-ի երիտասարդ սպիրտների թարմացնող, ցիտրուսային երանգները հաճելի նրբություն ձեռք բերում կրկնակի հնացման շնորհիվ: Այս վիսկին հնացվում է երկու տեսակի՝ ավանդական կաղնեփայտե և խերեսի տակառներում, ինչի շնորհիվ ձեռք է բերում խորություն ու մեղմ, ներդաշնակ համային և բույրային երանգներ: