• ENG

PERRIER-JOUëT

Իր ծաղկային երանգներով նշանավորված շամպայններով հայտնի MAISON PERRIER-JOUËT-ի՝ աշխարհի ամենահին շամպայնի տներից մեկի պատմությունը սկսվել է ավելի քան 200 տարի առաջ:
Այն հիմնադրվել է Պիեր Նիկոլյա Պերրիեի և Ռոզ-Ադելաիդ Ժույեի կողմից, ովքեր արվեստի և բնության հանդեպ ընդհանուր սիրուց բացի կիսում էին նաև շամպայնի համարձակ ապագայի մասին ունեցած մեծ հետաքրքրությունը:
Իրենց ամուսնությունից մեկ տարի անց՝ 1811 թ.,  նրանք հիմնեցին MAISON PERRIER-JOUËT-ն՝ ոչ այնքան հայտնի շարդոնեն ընտրելով որպես «այցեքարտ»՝ այսպիսով բարձրացնելով շամպայնի և մասնավորապես աշխարհահռչակ PERRIER-JOUËT-ի արտադրության մեջ նրա հիմնաքարային կարգավիճակը: 
Նրանց՝ խաղողի մշակման բնական միջավայրի հանդեպ ունեցած նվիրումը, շամպայնի մասին ոչ ավանդական հայացքներն ու պատկերացումները, ինչպես նաև ստեղծագործական միտքը շրջադարձային եղան շամպայնի պատմության համար։
1861 թ. Չարլզ Պերրիեի՝ շամպայնի տան հիմնադիրների որդու ղեկավարության ընթացքում PERRIER-JOUËT-ին Վիկտորիա թագուհու, իսկ մի քանի տարի անց նաև Նապոլեոն III-ի պաշտոնական մատակարարի կոչում շնորհվեց:
Խաղողի ճանապարհորդությունը բերքահավաքից մինչև PERRIER-JOUËT-ի նրբաոճ շշերում հայտնվելը պատված է տարատեսակ «գաղտնիքներով», որոնց շնորհիվ էլ շայս ամպայնը բացառիկ որակ ունի:
Սեպտեմբերի բերքահավաքի ժամանակ ձեռքով հավաքվում է բացառապես լավագույն խաղողը, որն անմիջապես մամլվում է․ այսպես էապես նվազում է գործարան տեղափոխվելու երկար ճանապարհի կամ եղանակի պատճառով բերքի վնասվելու հավանականությունը:
Ավելին. յուրաքանչյուր խաղողի տարածաշրջանից ստացված բերք առանձին է մամլվում, որպեսզի տարբեր տարածաշրջանների խաղողները չխառնվեն միմյանց և չկորցնեն իրենց առանձնահատկությունը:
PERRIER-JOUËT շամպայնի յուրահատուկ ոճի կարևոր նախադրյալներից մեկը, թերևս, կուպաժավորման արվեստն է, քանի որ նրա շնորհիվ է, որ այս շամպայնը միշտ նույն բարձր որակն ու համային և բույրային հատկանիշներն ունի: 
MAISON PERRIER-JOUËT տան շամպայնները հնացվում են ավելի երկար, քան օրենքով պահանջված նվազագույն ժամկետն է․ կատարելության ևս մեկ եզր, որն ընկերության հիմնադրումից ի վեր նրա ուղենիշներից մեկն է եղել:
Յուրահատուկ է նաև շշերի պահպանման եղանակը։ Վերջիններս  պահվում են MAISON PERRIER-JOUËT-ի՝ 15 մետր խորության վրա գտնվող և 10 կմ երկարություն ունեցող նկուղներում: Ամեն օր շշերը զգուշորեն պտտվում են աջից ձախ, ընդ որում այս գործընթացն իրականացվում է ձեռքով․ ճիշտ այնպես, ինչպես արվում էր դարեր առաջ։  

PERRIER-JOUËT

Հուշանվերային տուփով Այո
Գույնը նուրբ՝ ոսկեգույն երանգներով և կիտրոնի նրբերանգով
Բույրը ծաղկային բույրեր՝ թարմ մրգերի, խմորեղենի և վանիլի նրբերանգներով
Համը նուրբ և թեթև՝ թարմացնող երանգների և հարուստ ու հագեցած հետհամային զգացողության ներդաշնակ համադրությամբ
ԿՋոուլ/կկալ 310 ԿՋոուլ / 75 կկալ
Թնդություն 13%
Տարողություն 0.75 Լ
Արտադրող CHAMPAGNE PERRIER-JOUËT
PERRIER-JOUËT
PERRIER-JOUËT
Գին:

23 650 ֏

Քանակ:
ԱՎԵԼԱՑՆԵԼ

Perrier-Jouët Grand Brut-ը Maison Perrier-Jouët շամպայնի տան հեղինակության հիմնաքարն է և խորհրդանշում է վերջինիս ժառանգությունն ու չոր շամպայններ արտադրելու ավանդույթը:

Այն եզակի, նրբաոճ շամպայն է, որ բացահայտում է Շարդոնե տեսակի խաղողի բոլոր ծաղկային երանգները՝ ներդաշնակելով դրանք Շամպայն շրջանի կարմիր խաղողի երկու տեսակների՝ Պինո Նուարի և Պինո Մենյեի համային ու բույրային առանձնահատկությունների հետ: