• ENG

CHIVAS

Աշխարհի առաջին  լյուքս կարգի վիսկին արտադրած CHIVAS REGAL-ն ամենահեղինակավոր կուպաժավորված շոտլանդական վիսկիներից է աշխարհում և №1 սուպեր-պրեմիում շոտլանդական վիսկին՝ Եվրոպայում։
Նրա պատմությունը սկսվել է դեռևս 1801թ., երբ Ջեյմս և Ջոն Չիվաս եղբայրները, միախառնելով վիսկիների իրենց բացառիկ և թանկարժեք նմուշները, ի վերջո, հասան այն կատարելությանը, որին ձգտում էին: 1843 թ., ըստ արժանվույն գնահատելով Չիվաս եղբայրների վիսկիների որակը, Վիկտորիա թագուհին իր առաջին կարգադրագրով նրանց շնորհեց արքունիքի պաշտոնական մատակարարի պատվավոր կարգավիճակ:

Վիսկիների կուպաժավորման արվեստը, որի առաջամարտիկներն էին Չիվաս եղբայրները,  1860 թ․ օրենսդրական որոշմամբ օրինականացվեց՝ այսպիսով հիմք դնելով խառնուրդային շոտլանդական վիսկիների ստեղծման ժամանակաշրջանին։ 

1909 թ․ CHIVAS BROTHERS ընկերությունը հանդես եկավ մեկ այլ աննախադեպ նախաձեռնությամբ․ ստեղծվեց աշխարհում առաջին` լյուքս կարգի վիսկին՝ CHIVAS REGAL 25-ը։  

CHIVAS REGAL տեսականու փունջը պարունակում է տարբեր ածիկային և հատիկային վիսկիներ, սակայն նրա հարուստ, ազնվական համի ամենակարևոր բաղադրիչը STRATHISLA միածիկային վիսկին է, որն արտադրվում է դեռևս 1786 թ. հիմնադրված և Շոտլանդիայում վիսկիի գործող ամենահին ու ամենագեղեցիկ գործարանում` STRATHISLA DISTILLERY-ում:

Եվ չնայած ըստ օրենքի ածիկային և հատիկային վիսկիները պետք է ունենան առնվազն 3 տարվա հնացում, CHIVAS REGAL-ի բաղադրության մեջ մտնող բոլոր վիսկիները հնացվում են ամենաքիչը 12 տարի:

CHIVAS REGAL 18

Հուշանվերային տուփով Այո
Գույնը հարուստ՝ սաթի երանգներով
Բույրը հագեցած, բազմաշերտ բույրային երանգներ՝ չորացված մրգերի, սերուցքային իրիսի և մուգ շոկոլադի նրբերանգներով
Համը թավշյա, մուգ շոկոլադի երանգներ, որոնք նախորդում են նրբաոճ ծաղկային երանգներին ու քաղցր, մեղմ ծխային նրբահամին
ԿՋոուլ/կկալ 920 ԿՋոուլ / 220 կկալ
Թնդություն 40%
Տարողություն 0.70 Լ
Արտադրող CHIVAS BROTHERS LIMITED
CHIVAS REGAL 18
CHIVAS REGAL 18
Գին:

41 900 ֏

Քանակ:
ԱՎԵԼԱՑՆԵԼ

CHIVAS REGAL 18-ի յուրաքանչյուր կաթիլ 85 համային երանգներ է պարունակում: 18 տարվա հնացմամբ այս հարուստ, հագեցած շոտլանդական վիսկին գերել է վիսկիի սիրահարների սրտերն ու բազմաթիվ պարգևների և մեդալների արժանացել աշխարհի տարբեր անկյուններում:

 

Այն այնպիսի պատվավոր տիտղոսներ ունի, ինչպիսին 2014 թ. Գինիների և ալկոհոլային խմիչքների միջազգային մրցույթի կողմից շնորհված «Լավագույն խառնուրդային շոտլանդական վիսկի»-ն է: