• ENG

Սոցիալական պատասխանատվություն

Տնտեսական աճի ձգտելիս հանրության առջև պատասխանատու լինել նշանակում է նպաստել հասարակական արդարությանը և շրջակա միջավայրի պահպանությանը:  

Հասարակության առջև պատասխանատվության այս սկզբունքն  արտահայտվում է ընկերության` բաժնետերերի, գործընկերների, մատակարարների և հաճախորդների հանդեպ հարգալից վերաբերմունքի, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված գործողությունների մեջ:

Ալկոհոլի չափավոր օգտագործում

«Պեռնո Ռիկար»-ն ալկոհոլային խմիչքների չափավոր օգտագործման կոչ է անում բոլորին, հատկապես երիտասարդներին:

Շրջակա միջավայրի պահպանություն

Ողջ աշխարհում շրջակա միջավայրի և կենսաբանական բազմազանության պահպանումը «Պեռնո Ռիկար» խմբի ստանձնած հիմնական պարտավորություններից է:

Որակ և նորարարություն 

«Պեռնո Ռիկար» խումբը մեծապես կարևորում է իր արտադրանքի բարձր որակը և ստեղծում ու պահպանում է սերտ ու տևական հարաբերություններ իր մատակարարների հետ: Նորարարությունը և նոր լուծումների որոնումն ընկած են ընկերության գործունեության հիմքում: