• ENG

Քուքիներ

Ձեր համաձայնությամբ, եթե դա պահանջվում է Կիրառելի օրենսդրության համաձայն, մեր կայքը օգտագործում է քուքիներ և նմանատիպ տեխնոլոգիաներ («քուքիներ»):

Սույն Քուքիների Քաղաքականությունը («Քաղաքականություն») նկարագրում է, թե ինչպես «Պեռնո Ռիկար Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունը, որը գրացնված է Հայաստանի Հանրապետության պետական գրանցամատյանում 271.120.03389 և ունի գրանցված գրասենյակ հետևյալ հասցեով. Հայաստանի Հանրապետություն, Երևան, 0032, Ջանիբեկյան 2 (բոլորը միասին՝ «Պեռնո Ռիկար Արմենիա» կամ «մենք»), պարտավորվում է քուքիները օգտագործելիս հարգել Ձեր գաղտնիությունը իր կայքերում, հավելվածներում, սոցիալական ցանցերի էջերում և այլուր («Թվային Մեդիա»):

Նախքան մեր Թվային Մեդիան օգտագործելը, խնդրում ենք ուշադիր կարդալ սույն Քուքիների Քաղաքականությունը (ներառյալ՝ Գաղտնիության Քաղաքականությունը): Միˊ օգտագործեք մեր Թվային Մեդիան, եթե համաձայն չեք սույն Քուքիների Քաղաքականությանը կամ Պեռնո Ռիկար Արմենիայի Գաղտնիության Քաղաքականությանը:

Մենք մեզ իրավունք ենք վերապահում ցանկացած պահի փոփոխել սույն Պեռնո Ռիկար Արմենիայի Քուքիների Քաղաքականությունը կամ Գաղտնիության Քաղաքականությունը: Նման փոփոխություն կանխատեսվում է մոտ ապագայում` հաշվի առնելով էլեկտրոնային Գաղտնիության (e-Privacy) մասին դրույթները, որոնք այժմ քննարկվում են ԵՄ Խորհրդարանի մակարդակում: Սույն Քաղաքականության նպատակն է արտացոլել այն կանոնները, որոնք այժմ կիրառվում են Պեռնո Ռիկար Արմենիայի կողմից մինչև էլեկտրոնային Գաղտնիության կանոնակարգը վերջնականորեն կիրառելի կդառնա:

Մենք Ձեզ կտեղեկացնենք նման փոփոխությունների մասին: Այսպիսով՝ խրախուսվում է պարբերաբար կարդալ սույն Քուքիների Քաղաքականությունը կամ Գաղտնիության Քաղաքականությունը, որպեսզի համոզվեք, որ Դուք տեղյակ եք ցանկացած փոփոխության մասին և թե ինչպես կարող են օգտագործվել Ձեր Անձնական Տվյալները:

Ի՞նչ է քուքին։

Քուքիները փոքր տեքստային նշոցներ կամ տեղեկությունների մասնիկներ են, որոնք պահպանվում են Ձեր համակարգչում կամ բջջային սարքում (օրինակ՝ սմարթֆոն կամ պլանշետ), մեր Թվային Մեդիա այցելելիս: Քուքին սովորաբար պարունակում է կայքի / հավելվածի անունը, որի միջոցով Քուքին եկել է, Քուքիի տևողությունը (այսինքն՝ որքան ժամանակ է Քուքին մնացել Ձեր սարքի վրա) և մի արժեք, որը սովորաբար պատահականորեն գեներացված եզակի հերթական համար է։

Ի՞նչ նպատակով ենք մենք օգտագործում քուքիները։

Մենք օգտագործում ենք քուքիները, որպեսզի մեր Թվային Մեդիան դառնա ավելի դյուրին օգտագործման համար և ավելի լավ համապատասխանի Ձեր հետաքրքրություններին և կարիքներին։

Քուքիները կարող են դա անել, քանի որ մեր Թվային Մեդիան կարող է կարդալ և գրել այդ նշոցները՝ հնարավորություն տալով նրանց ճանաչել Ձեզ և հիշել կարևոր տեղեկություններ, որոնք կդարձնեն մեր Թվային Մեդիայի օգտագործումը Ձեզ համար ավելի հարմարավետ (օրինակ` հիշելով նախապատվությունների կարգավորումները): Քուքիները կարող են նաև օգտագործվել Թվային Մեդիայում Ձեր հետագա գործունեության և փորձի արագացման համար: Մենք նաև օգտագործում ենք քուքիները՝ անանուն, համախառն վիճակագրություն կազմելու համար, որը թույլ է տալիս մեզ հասկանալ, թե ինչպես են օգտատերերը օգտագործում մեր Թվային Մեդիան և օգնում է մեզ բարելավել մեր Թվային Մեդիայի կառուցվածքը և բովանդակությունը:

Ի՞նչ տեսակի քուքիներ ենք Մենք օգտագործում։

Մեր կողմից օգտագործվող քուքիների տեսակները կարող են լինել սեսիոն կամ մշտական, ինչպես նաև առաջին կամ երրորդ կողմերի քուքիներ: 

Մշտական քուքիները օգտագործվում են պահպանելու համար Ձեր մուտքի տեղեկատվությունը և Ձեր կարգավորումները Ձեր հետագա մուտքը մեր Թվային Մեդիաներ ապահովելու նպատակով: Մշտական քուքին Ձեր համակարգչում պահվող նշոց է, և այն մնում է այնտեղ, երբ փակում եք Ձեր բրաուզերը: Թվային Մեդիան, որը ստեղծել է տվյալ քուքին, կկարդա այն, երբ կրկին այցելեք:

Սեսիոն ID քուքիները օգտագործվում են մեր Թվային Մեդիայի և ծառայությունների որոշ գործառույթներ ակտիվացնելու համար, ավելի լավ հասկանալու համար, թե ինչպես եք օգտագործում մեր Թվային Մեդիան, ինչպես նաև՝ վերահսկելու համար համախառն օգտագործումը և վեբ տրաֆիկի ուղիները: Ի տարբերություն մշտական քուքիների՝ սեսիոն քուքիները ջնջվում են Ձեր համակարգչից, երբ փակում եք Ձեր բրաուզերը: Նրանք սովորաբար պահում են անանուն սեսիոն նույնացուցիչ Ձեր համակարգչում, որը թույլ է տալիս Ձեզ թերթել կայքը / հավելվածը (օրինակ), առանց յուրաքանչյուր էջում մուտքագրվելու:

Առաջին կողմի քուքիները մեր սեփական քուքիներն են, որոնք մենք օգտագործում ենք Ձեր փորձը բարելավելու համար: Նրանք կապված են օգտատիրոջ անձնական տվյալների հետ: Ոչ մի երրորդ կողմ չունի մուտք դեպի մեր սեփական քուքիներով հավաքած տեղեկատվությանը:

Երրորդ կողմի քուքիները այն քուքիներն են, որոնք տեղադրված են մեր Թվային Մեդիաներում երրորդ կողմերի միջոցով, իրենց ծառայությունները մատուցելու համար, ներառյալ գովազդային քուքիների: Նրանք մեր անունից տեղադրում են քուքիներ (երրորդ կողմի քուքիներ) Ձեր սարքում, երբ Դուք այցելում եք մեր Թվային Մեդիա՝ թույլ տալու մատուցել իրենց ծառայությունները: Դուք կարող եք սույն քուքիների մասին ավելի շատ տեղեկություններ գտնել նրանց Գաղտնիության Քաղաքականության մեջ:

Ստորև կգտնեք տարբեր տեսակի քուքիների ցանկ, որոնք մենք օգտագործում ենք մեր Թվային Մեդիայում: Այն դեպքերում երբ քուքիների միջոցով հավաքագրված տեղեկատվություններում ներառված են նաև Անձնական Տվյալներ, սույն Քուքիների քաղաքականությունից բացի կիրառվում է նաև Գաղտնիության Քաղաքականության դրույթները:

ա) Հիմնական քուքիներ

Առաջին կողմի քուքիները հիմնական նշանակություն ունեցող քուքիներ են, որոնք խիստ անհրաժեշտ են, որ մեր Թվային Մեդիաները աշխատեն և օգտագործեն իրենց ծառայությունները և գործառույթները: Առանց այդ քուքիների, մեր Թվային Մեդիան չի աշխատի այնքան սահուն, որքան մենք կցանկանայինք, և մենք չենք կարողանա ըստ Ձեր պահանջարկի ապահովել Թվային Մեդիա կամ դրա որոշակի ծառայությունները և գործառույթները:

Մենք նաև օգտագործում ենք տեխնիկական քուքիներ, որոնք թույլ են տալիս մեր Թվային Մեդիային հիշել Ձեր ընտրությունները (օրինակ՝ Ձեր անունը որպես օգտագտեր, հաղորդակցման լեզուն կամ շրջանը, որտեղ Դուք գտնվում եք)՝ հարմարեցման և անհատականացման նպատակներով: Սույն քուքիները Ձեր մասին ոչ մի տեղեկություն չեն հավաքագրում, որը կարող է օգտագործվել գովազդային նպատակներով կամ Ձեր որոնման պատմությունը հիշելու համար:

Ո՞վ է տեղադրում քուքիներըՏեսակՆկարագրություն / Նպատակ
Պեռնո Ռիկար ԱրմենիաՄշտական քուքիՔուքիների Քաղաքականության Տեսանելիության Քուքիներ: Պեռնո Ռիկար Արմենիան տեղադրում է քուքի Ձեր համակարգչում, որը ցույց է տալիս, թե արդյոք Դուք տեղեկացված եք քուքիների օգտագործման մասին, թե՝ ոչ` դրոշակի ծանուցման ցուցադրման միջոցով, այնուհետև արդյոք Դուք նշել եք Ձեր համաձայնությունը քուքիների օգտագործման հետ կապված՝ շարունակելով օգտագործել կայքը / հավելվածը կամ ծառայությունը, այնպես, որ դրոշակը չի շարունակի ցուցադրվել ամեն անգամ էջ այցելելիս:
Պեռնո Ռիկար ԱրմենիաՄշտական ՔուքիՍարքը Նույնականացնող Քուքի՝ Պեռնո Ռիկար Արմենիան տեղադրում է Քուքի Ձեր համակարգչում, որը նույնականացնում է Ձեր անձը և տեղեկացնում է Կայքին / Հավելվածին, որ Դուք մուտք գործեցիք։
Պեռնո Ռիկար ԱրմենիաՄշտական ՔուքիՕգտատիրոջ Տեղային Քուքին՝ Պեռնո Ռիկար Արմենիան տեղադրում է քուքի, որը օգտագործվում է հիշելու համար Ձեր կողմից կատարված տեղային հատուկ ընտրություններ, ինչպես օրինակ՝ լեզվի ընտրությունը։

 

Սույն քուքիները անհրաժեշտ են մեր Թվային Մեդիաների աշխատանքի համար, համարվում են գաղտնիությանը չմիջամտող քուքիներ, որոնք բարելավում են համացանցում ունեցած փորձը և, հետևաբար, չեն պահանջում համաձայնություն, և Դուք չեք կարող հրաժարվել դրանց օգտագործումից:

բ) Սոցիալական Ցանցերի Ներդիր (Plug-in) Քուքիներ

Սոցիալական կայքերում էջերի հրապարակման համար օգտագործում ենք կոճակներ: Տվյալ կոճակները կարող են տեղադրել երրորդ կողմի քուքիները Ձեր սարքավորման վրա, որոնք կարող են հավաքագրել օգտագործվող տեղեկատվություն:

Մեր Թվային Մեդիան օգտագործում է հետևյալ սոցիալական ցանցերի քուքիները՝

Ո՞վ է տեղադրում քուքինՏեսակՆկարագրություն / Նպատակ
FacebookՄշտական քուքիFacebook Սոցիալական Ցանցի Կոճակ` Քուքիները օգտագործվում են մեր Թվային Մեդիայից ստացված բովանդակությամբ Facebook-ում կիսվելն ավելի դյուրին դարձնելու համար։
TwitterՄշտական քուքիTwitter Սոցիալական Ցանցի Կոճակ` Քուքիները օգտագործվում են մեր Թվային Մեդիայից ստացված բովանդակությամբ Twitter -ում կիսվելն ավելի դյուրին դարձնելու համար։

 

Facebook և Twitter սոցիալական ցանցերի կոճակները Ձեր այցելած բոլոր կայքերում ապաակտիվացնելու համար, այցելեք Ձեր Facebook- ի և Twitter- ի հաշիվների Հաշվի Ընդհանուր Կարգավորումներ (General Account Settings), գտեք և անջատեք հղումը։

Միայն մեր կայքերում / հավելվածներում տվյալ գործողությունը կատարելու համար՝ օգտագործեք Քուքիների Կարգավորման Գործիքը.

գ) Վերլուծական Քուքիներ

Մեր Թվային Մեդիան կարող է նաև օգտագործել Google Analytics- ի քուքիները: Այս երրորդ կողմի քուքիները հավաքագրում են տեղեկատվություններ Ձեր մասին, թե ինչպես եք տեղաշարժվում մեր Թվային Մեդիայում և այն օգտագործում: Օրինակ՝ դրանք հետևելու են, թե որ էջերն են առավել հաճախակի այցելվում, IP հասցեները, բրաուզերի տեսակը, ինտերնետային ծառայություն մատուցողը (ISP), հղման / ելքային էջերը, օպերացիոն համակարգը, ամսաթվի / ժամանակի հետքը և սեղմմամբ ուղղորդված (clickstream) տվյալները: Մենք օգտագործում ենք այս տեղեկատվությունը, վերլուծելու համար ընդհանուր ուղղվածությունները, վարելու Թվային Մեդիան, մեր Թվային Մեդիայում օգտատերերի շարժումները դիտելու և մեր օգտատերերի բազայի վերաբերյալ ժողովրդագրական տեղեկատվություն հավաքելու համար:

Մեր Թվային Մեդիան օգտագործում է հետևյալ վերլուծական քուքիները՝

Ո՞վ է տեղադրում քուքինՏեսակՆկարագրություն / Նպատակ
GoogleՄշտական և սեսիոն ID քուքիներGoogle Analytics՝ Google Analytics քուքիները միասին աշխատում են, որպեսզի մեզ տեղեկացնեն, թե ինչպես են մարդիկ օգտագործում մեր Թվային Մեդիան:

 

Հրաժարվելու համար Google Analytics- ի քուքիներից Ձեր այցելած բոլոր կայքերում՝ այցելեք http://tools.google.com/dlpage/gaoptout։

Միայն սույն կայքում տվյալ գործողությունը կատարելու համար՝ օգտագործեք Քուքիների Կարգավորման Գործիքը:

դ) Մարքեթինգային և պրոֆիլային քուքիներ

Մինչ Դուք այցելում եք մեր Թվային Մեդիա Մենք աշխատում ենք երրորդ կողմ հանդիսացող գովազդային ընկերությունների հետ, գովազդներ մատուցելու համար, և թույլ ենք տալիս, մեր Թվային Մեդիայում գովազդների մատուցման ընթացքում այդ ընկերությունները տեղադրեն և մուտք գործեն Ձեր սարքեր իրենց սեփական քուքիներով: Այս ընկերությունները կարող են օգտագործել իրենց քուքիների միջոցով ստացված տեղեկատվությունը մեր և այլ կայքեր / հավելվածներ Ձեր այցելությունների մասին (որը չի ներառում Ձեր անունը, հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն կամ հեռախոսահամարը)` Ձեր գնումների և նախընտրությունների մասին անհատականորեն ոչ ճանաչելի տեղեկատվության հետ միասին այլ կայքերից, որպեսզի Ձեզ ներկկայացվի Ձեզ հետաքրքրող ապրանքների և ծառայությունների մասին գովազդ:

Մեր Թվային Մեդիան օգտագործում է հետևյալ գովազդային քուքիները՝

Ո՞վ է տեղադրում քուքինՏեսակՆկարագրություն / Նպատակ
BlueKaiՄշտական քուքիներՊրոֆիլային պիտակ (Profiling tag). BlueKai-ը տեղադրում է հետևող քուքի օգտատիրոջ սարքավորումների վրա, որը հավաքագրում է օգտատիրոջ որոնումների մասին տեղեկատվություն տարբեր կայքերում՝ օգտագործելով հետևման եզակի ID համարը։ Պեռնո Ռիկար Արմենիան օգտագործում է այդ տվյալները օգտատերերին պրոֆիլավորելու համար և մանրակրկտորեն սահմանելու շուկայի սեգմենտները՝ մարքեթինգային քարոզչության ռազմավարության մեջ օգտագործելու համար:
GoogleՄշտական քուքիներԳովազդային Քուքի՝ Google-ի գովազդային քուքիները օգտագործվում են Google- ի գործառույթներում գովազդները հարմարեցնելու համար, ինչպես օրինակ Google- ի Որոնումը (Google Search): Օրինակ՝ տվյալ քուքիները օգտագործվում են հիշելու Ձեր ամենավերջին որոնումները, գովազդատուի գովազդների կամ որոնման արդյունքների հետ կապված Ձեր նախորդ գործողությունները և գովազդատուի կայք Ձեր այցելությունները:

 

Հրաժարվելու համար BlueKai - ի քուքիներից Ձեր այցելած բոլոր կայքերում՝ անցեք http://www.bluekai.com/consumers.php#optout հղմամբ։

Հրաժարվելու համար Google-ի գովազդային քուքիներից Ձեր այցելած բոլոր կայքերում՝ այցելեք http://tools.google.com/dlpage/gaoptout։

Միայն մեր Թվային Մեդիայում տվյալ գործողությունը կատարելու համար՝ օգտագործեք Քուքիների Կարգավորման Գործիքը:

ե) Ֆլեշ Քուքիներ

Մենք նաև օգտագործում ենք Ֆլեշ Քուքիներ (նաև հայտնի են որպես Տեղական Պահեստավորված Օբյեկտներ) և նմանատիպ տեխնոլոգիաներ` Ձեր առցանց փորձի անհատականացման և կատարելագործման համար:

Դուք կարող եք իմանալ, թե ինչպես կառավարել Ֆլեշ Քուքիները `այցելելով հետևյալ կայք՝

http://www.macromedia.com/support/documentation/en/flashplayer/help/settings_manager06.html.

Խնդրում ենք նկատի ունենալ, որ Ֆլեշ Քուքիներից հրաժարվելը, ամենայն հավանականությամբ, նշանակում է, որ մեր Թվային Մեդիան պատշաճ կերպով չի գործելու, և համապատասխանաբար՝ Դուք չեք կարողանա լիովին օգտվել Թվային Մեդիայից:

Միայն մեր Թվային Մեդիայում տվյալ հրաժարվելու համար՝ օգտագործեք Քուքիների Կարգավորման Գործիքը:

Ի՞նչ ժամկետով են պահվում քուքիները։

Քուքիները կունենան առավելագույն պահպանման ժամկետ` օգտատիրոջ տերմինալի վրա տեղադրվելուց հետո` ըստ կիրառելի օրենքի պահանջների:

Ինչպե՞ս կառավարել քուքիները մեր Թվային Մեդիայում։

Բացառությամբ քուքիների, որոնք որակավորվում են որպես հիմնական, վերը նկարագրված քուքիները կտեղադրվեն Ձեր համակարգչում միայն այն դեպքում, եթե Դուք շարունակեք Ձեր դիտարկումը՝ գլխավոր էջում հայտնված ծանուցումը կարդալուց հետո:

Եթե ցանկանում եք կատարել Ձեր սեփական ընտրությունը, խնդրում ենք օգտագործել հղումը դեպի Քուքիների Կարգավորման Գործիքը, որը նաև հասանելի է դրոշակից` մեր Թվային Մեդիայում գործող ոչ-հիմնական քուքիներին համաձայնելու /դրանցից հրաժարվելու՝ սեղմելով համապատասխան կոճակը, որը մենյուում կհայտնվի հետևյալ կերպ՝

 

  • Սոց․ցանցերի Քուքիներ՝ կիսվելու նյութերով Facebook-ում և Twitter-ում:
  • Վերլուծական Քուքիներ՝ վերլուծելու համար մեր առցանց հանդիսատեսին:
  • Գովազդային Քուքիներ՝ պրոֆիլավորման և նպատակային գովազի համար:
  • Ֆլեշ Քուքիներ՝ բարելավելու Ձեր որոնման փորձը կայքէջում:


 

Դուք նաև կարող եք վերահսկել, թե ինչպես է Ձեր բրաուզերը օգտագործում քուքիները և Ձեր բրաուզերի «Օգնություն» (“Help”) գործառույթը պետք է կարողանա Ձեզ ասել, թե ինչպես դա անել:

Խնդրում ենք նկատի ունենալ, որ կախված Ձեր կողմից ապաակտիվացված կամ անջատված քուքիներից, Դուք հնրավոր է չկարողանաք մուտք գործել Ձեր հաշիվ, դիտել որևէ բովանդակություն կամ օգտագործել մեր Թվային Մեդիայի մյուս գործառույթները և հնարավոր է տեսնեք, որ մեր Թվային Մեդիայի որոշ հատվածներ կաˊմ չեն գործում, կաˊմ գործում են անսովոր:

Եթե Դուք օգտագործում եք տարբեր սարքեր՝ մեր Թվային Մեդիա մուտք գործելու և դիտելու համար (օրինակ՝ Ձեր համակարգիչը, սմարթֆոնը, պլանշետը և այլն), անհրաժեշտ է ապահովել, որ յուրաքանչյուր սարքի վրա յուրաքանչյուր բրաուզերը հարմարեցված լինի համապատասխանելու Ձեր քուքիների նախընտրություններին:

 

Ինչպե՞ս կապվել մեզ հետ։

Եթե ունեք հարցեր, մեկնաբանություններ կամ մտահոգություններ, Ձեր կողմից մեր քուքիների օգտագործման վերաբերյալ, խնդրում ենք կապվել։