• ENG

Ballantine's

Եվրոպայում №1 և աշխարհում №2 շոտլանդական վիսկին՝ BALLANTINE’S-ը, գրեթե 200 տարվա պատմություն ունի: Այն սկսվել է 1827 թ., երբ 19-ամյա Ջորջ Բալանթայնն Էդինբուրգում խանութ հիմնեց՝ նշանավոր և հարուստ հաճախորդներին իր բարձրակարգ ու թանկարժեք վիսկիները վաճառելու համար: Վերջիններիս անկրկնելի որակն ու համը գերեցին շատերին, իսկ նրանց համբավն ու վաճառքն արագ աճեցին:

1895 թ. Վիկտորիա թագուհին, բարձր գնահատելով BALLANTINE’S վիսկիների որակը, GEORGE BALLANTINE’S & SON ընկերությանն արքունիքին խմիչք մատակարարելու թագավորական արտոնագիր շնորհեց:

1938 թվականն այս վիսկիի համար նշանավորվեց մեկ այլ եզակի իրադարձությամբ․ Լորդ Լիոնը` Շոտլանդիայի զինանշանների թագավորը, BALLANTINE’S-ին շնորհեց անվանական զինանշան` գնահատելով նրա ազնվականությունն ու բացառիկ որակը:

Մինչ այժմ էլ այս վիսկիի յուրաքանչյուր շիշ կրում է ընկերությանը շնորհված  զինանշանը, որի վրա պատկերված են Շոտլանդիայի դրոշն ու վիսկիի արտադրության 4 հիմնական բաղկացուցիչները` գարին, ջուրը, թորիչն ու կաղնեփայտե տակառները:

Մեկ հետաքրքիր փաստ․ BALLANTINE’S-ի ուղղանկյուն շիշը ստեղծվել է Ամերիկայում կիրարկված Չոր օրենքի տարիներին, որպեսզի ամերիկացի վաճառողները կարողանային այն թաքցնել ձեռքի փոքրիկ ճամպրուկների մեջ:

BALLANTINE’S-ի փունջը կարող է պարունակել ածիկային վիսկիների 40-ից ավելի տեսակ՝ Շոտլանդիայի չորս շրջաններից և Ջորջ Բալանթայնի հիմնած ավանդույթի համաձայն` հնացվում է ձեռքով պատրաստված տակառներում, որոնց մեջ նախկինում բուրբոն է պահվել: Բալանթայնն առաջինն էր, ով գիտակցեց, որ այդ տակառներում հնացվելու դեպքում վիսկին համային և բույրային յուրահատուկ հատկանիշներ է ձեռք բերում: