• ENG

Royal Salute

ROYAL SALUTE-ն աշխարհում միակ շոտլանդական վիսկին է, որի տեսականու բաղադրության մեջ մտնող սպիրտները հնացվում են առնվազն 21 տարի։
Բացառիկ վիսկիներ ստեղծելու արվեստը Շոտլանդիայի պատմական և մշակութային ժառանգության անբաժանելի մասն է, իսկ ROYAL SALUTE-ը՝ այս ավանդույթների իսկական մարմնավորումն ու գլուխգործոցը: Այն ստեղծվել է 1953 թ.՝ ի պատիվ Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ II-ի թագադրության: Բազմամյա ավանդույթի համաձայն` երկրի համար կարևորագույն իրադարձություններն ազդարարելու համար թնդանոթներից հանդիսավոր կրակահերթ է արձակվում (անգլերեն՝ Royal Salute), որի թիվը թագուհու թագադրության առթիվ 21-ի էր հասցվել: Եվ հենց Էլիզաբեթ II-ի թագադրման օրն էլ լցվեցին ու կնքվեցին ROYAL SALUTE-ի սափորները, որոնցից առաջինը հանդիսավոր կերպով հանձնվեց թագուհուն:

CHIVAS BROTHERS ընկերության կողմից որոշում էր կայացվել թագուհուն թնդանոթների կրակահերթի փոխարեն ողջունելու 21 տարվա հնացմամբ ROYAL SALUTE վիսկիով: Նման գլուխգործոց ստեղծելու համար միայն այս ընկերությունն ուներ կատարյալ որակի և բարձրագույն հնացում ունեցող վիսկիների անգերազանցելի պաշար: Եվ կուպաժի վարպետին հանձնարարվեց ընտրել ու միախառնել CHIVAS BROTHERS-ի հնագույն և լավագույն վիսկիները: 

Կատարելության գագաթնակետ հանդիսացող այս վիսկին ստեղծելուց հետո ընկերությունը սկսեց մտածել շշի մասին, որն իր որակով կհամապատասխաներ խմիչքին: Առաջնորդվելով ճենապակու արտադրության անգլիական ավանդույթներով՝ ստեղծվեց արքայավայել սափորը, որի վրա տեղադրվեց թագավորական զինանշանը:

ROYAL SALUTE-ն արագ մեծ հեղինակություն ու ճանաչում ձեռք բերեց, և CHIVAS BROTHERS ընկերությունը ձեռնամուխ եղավ նրա լայն արտադրությանն այն սափորի մեջ, որում այս խմիչքն ամփոփում է այսօր` թագավորական զինանշանը փոխարինելով CHIVAS BROTHERS-ի զինանշանով: