• ENG

Chivas

Աշխարհի առաջին  լյուքս կարգի վիսկին արտադրած CHIVAS REGAL-ն ամենահեղինակավոր կուպաժավորված շոտլանդական վիսկիներից է աշխարհում և №1 սուպեր-պրեմիում շոտլանդական վիսկին՝ Եվրոպայում։
Նրա պատմությունը սկսվել է դեռևս 1801թ., երբ Ջեյմս և Ջոն Չիվաս եղբայրները, միախառնելով վիսկիների իրենց բացառիկ և թանկարժեք նմուշները, ի վերջո, հասան այն կատարելությանը, որին ձգտում էին: 1843 թ., ըստ արժանվույն գնահատելով Չիվաս եղբայրների վիսկիների որակը, Վիկտորիա թագուհին իր առաջին կարգադրագրով նրանց շնորհեց արքունիքի պաշտոնական մատակարարի պատվավոր կարգավիճակ:

Վիսկիների կուպաժավորման արվեստը, որի առաջամարտիկներն էին Չիվաս եղբայրները,  1860 թ․ օրենսդրական որոշմամբ օրինականացվեց՝ այսպիսով հիմք դնելով խառնուրդային շոտլանդական վիսկիների ստեղծման ժամանակաշրջանին։ 

1909 թ․ CHIVAS BROTHERS ընկերությունը հանդես եկավ մեկ այլ աննախադեպ նախաձեռնությամբ․ ստեղծվեց աշխարհում առաջին` լյուքս կարգի վիսկին՝ CHIVAS REGAL 25-ը։  

CHIVAS REGAL տեսականու փունջը պարունակում է տարբեր ածիկային և հատիկային վիսկիներ, սակայն նրա հարուստ, ազնվական համի ամենակարևոր բաղադրիչը STRATHISLA միածիկային վիսկին է, որն արտադրվում է դեռևս 1786 թ. հիմնադրված և Շոտլանդիայում վիսկիի գործող ամենահին ու ամենագեղեցիկ գործարանում` STRATHISLA DISTILLERY-ում:

Եվ չնայած ըստ օրենքի ածիկային և հատիկային վիսկիները պետք է ունենան առնվազն 3 տարվա հնացում, CHIVAS REGAL-ի բաղադրության մեջ մտնող բոլոր վիսկիները հնացվում են ամենաքիչը 12 տարի: