• ENG

Absolut Elyx

ELYX-ը ծագում է «էլիքսիր» բառից, որն ունի «կախարդական բաղադրատոմս» իմաստը, իսկ LYX-ը շվեդերենից թարգմանաբար նշանակում է «լյուքս»: Անվան այսպիսի ընտրությունը  բոլորովին պատահական չէ. ABSOLUT ELYX-ը հարգանքի տուրք է ոգելից խմիչքների արտադրության շվեդական ավանդույթներին և ստեղծվել է համաշխարհային հռչակ վայելող խմիչքի՝ ABSOLUT-ի լյուքս դասի մարմնավորումը ստեղծելու ոգեշնչման արդյունքում: Այն նույն «ԴՆԹ»-ն ունի, ինչ ABSOLUT-ը. մշակույթը, ավանդույթները, տեղադրությունը, արտադրության եղանակները նույնն են, սակայն հղկված և կատարելագործված. ABSOLUT-ի արտադրության յուրաքանչյուր դրվագ մանրակրկիտ հետազոտության է ենթարկվել՝ ընկերության կատարելության անզիջում ձգտմանը համահունչ:

ABSOLUT ELYX-ն արտադրվում է Օհյուսում՝ Շվեդիայում, Ռոբելոֆ ամրոցի կալվածքում հավաքված ցորենի հատիկներից: Ցորենն այստեղ աճեցվում է դեռևս 1400 թվականից և իր մեջ պարունակում է ջրի ու օսլայի ներդաշնակ չափաբաժիններ, իսկ արտադրության մեջ օգտագործվող բյուրեղային մաքրության ջուրը ստացվում է խորը ջրհորից, որտեղ այն պաշտպանված է արտաքին անգամ ամենափոքր անմաքրությունից:

Հացահատիկի աճեցումից մինչև շշալցում՝ բոլոր փուլերն իրականացվում են գործարանից 15 մղոն շառավղով՝ այսպիսով ենթարկվելով որակի խստագույն վերահսկման:ABSOLUT ELYX-ը թորվում է 1921 թվականի՝ ամբողջությամբ պղնձից պատրաստված թորիչում. պղինձը բնական եղանակով խմիչքից անջատում և զտում է բոլոր նստվածքները՝ վերջինիս հաղորդելով նրա բարձրագույն գնահատականի արժանացած մետաքսյա փափկությունն ու համը:

Այս օղու արտադրության մեջ ոչ մի համակարգիչ չի օգտագործվում. կիրառվող ավանդական հմտություններն ու գիտելիքները ժառանգվել են օղու և ոգելից խմիչքների արտադրության մեջ հմտացած  նախորդ սերունդներից և հայտնի են միայն մի քանի ընտրյալների, ովքեր գործարկում են թորիչը՝  ձեռքով կարգավորելով հեղուկի հոսքի չափն ու ջերմաստիճանը: Յուրաքանչյուր բռնակ, միացում և լծակ կառավարվում է ձեռքով:

Ավելին. ընկերության թորման գլխավոր մասնագետի և նրա թիմի՝ որակի անզիջում վերահսկման տակ արտադրվող յուրաքանչյուր խմբաքանակ մինչև շշալցվելը համտեսվում և հաստատվում է