• ENG

Campo Viejo

CAMPO VIEJO-ն Իսպանիայի հանրահայտ Ռիոխա շրջանի առաջատար գինին է և Ռիոխայի գինու N°1 ապրանքանիշն աշխարհում: Այն 8 տարի շարունակ ներառվում է Drinks International’s-ի «Աշխարհի՝ ամենաբարձր հիացմունքի արժանի գինիներ» ցուցակում (World’s Most Admired Wine Brands).

Այս ապրանքանիշը երկար և հպարտության արժանի պատմություն ունի․ 1959 թ․Ռիխոայից երկու տաղանդավոր գինեգործ՝ Բերիստայնն ու Օրտիգելլան, միավորելով իրենց ուժերը, ստեղծեցին գինիներ, որոնք բնագավառի գիտակների բարձր գնահատականին արժանացան․ 1970-ական թթ․ CAMPO VIEJO-ն Ռիոխայի գինիների մեջ առաջատար ապրանքանիշ էր։  

1959 թվականի գինիների իր առաջին թողարկումից ի վեր այն վառ զգացմունքայնության խորհրդանիշ է. որակ, որով Ռիոխան այդքան հայտնի է։ Իր մեջ գինու արտադրության ավանդական ու առաջադեմ մոտեցումները միավորած CAMPO VIEJO-ն արտացոլում է  ժամանակակից Իսպանիայի կրակոտ գույներն ու ոգին։

Տարածաշրջանի յուրահատուկ միկրոկլիմայի շնորհիվ այստեղ աճող խաղողն օգտվում է թե՛ կլիմայական, և թե՛ հողային ծածկույթների հարուստ բազմազանությունից։ Ընկերության մասնագետների ստեղծած գինիներն ավանդական գինեգործական միտումների ժամանակակից մեկնաբանությունն են. մոտեցում, որի շնորհիվ ծնվում են ժամանակակից ամենաքմահաճ սպառողի համային նախընտրությունները բավարարող CAMPO VIEJO գինիները: