• ENG

G. H. Mumm

Ֆրանսիայի №1 և աշխարհի №3 ամենավաճառվող շամպայնը՝ MUMM-ը, բավականին երկար պատմություն ունի:

MAISON MUMM տան փառավոր էջերից առաջինները գրվել են դեռևս մինչև 1827 թ․ վերջինիս պաշտոնական բացումը։ Մում ընտանիքը, ում հետնորդների մեջ բարոններ և ասպետներ են եղել, իր արմատներով հասնում է մինչև 12-րդ դար:

1761 թ. Մում ընտանիքը Գերմանիայի Քյոլն քաղաքում գինու արտադրության և վաճառքի ձեռնարկություն սկսեց՝ այն վերջինիս հիմնադրի՝  Փիթեր Առնոլդ Մումի պատվին P.A.MUMM անվանելով։ Ընկերությանն էին պատկանում Հռենոսի հովտում տեղակայված խաղողի հսկայական այգիներ, որտեղ և արտադրվում էին ընկերության գինիները։

19-րդ դարի սկզբում Առնոլդ Մումի որդիները գնահատեցին Ֆրանսիայի Շամպայն տարածաշրջանում արտադրվող փրփրուն գինիների վաճառքի ներուժը։ Եվ քանի որ Գերմանիան և Ֆրանսիան բարիդրացիական հարաբերություններ ունեին, Մում եղբայրները Շամպայն շրջանում ընտանեկան ձեռնարկության մասնաճյուղ բացելու համարձակ որոշում կայացրեցին։

1827 թ. ընկերության հիմնադրումից մինչ այժմ բարձրագույն որակը վերջինիս նշաձողն է․ մոտեցում, որ լավագույնս արտացոլվում է Ջորջ Հերման Մումի հեղինակած՝ «Միայն լավագույնը» նշանաբանի մեջ։ 

1840 թ․ MUMM-ը ոչ միայն նորարարական մոտեցում, այլև բացառիկ ուշադրություն ցուցաբերեց գինու արտադրության բնական պայմանների հանդեպ՝ մամլիչներ տեղադրելով հենց խաղողի այգիներում։

Այն նաև տվյալ ժամանակահատվածի համար արտասովոր մատակարարման քաղաքականություն մշակեց․ խաղողահյութ կամ մաճառ գնելու փոխարեն լավագույն շրջաններում աճեցնողներից գնվում էր հենց խաղողը, ինչը G.H.MUMM-ին խաղողի որակը վերահսկելու և վերջինիս մամլումը սեփական տարածքում իրականացնելու հնարավորություն տվեց:

MAISON MUMM-ը մինչ այսօր կատարելության խորհրդանիշ է։ Իր շամպայնների բարձրագույն որակի շնորհիվ այն 1904 թ․ դարձավ Բրիտանիայի արքունիքի շամպայնի պաշտոնական մատակարարը և պահպանում է այդ պատվավոր կարգավիճակը մինչ այսօր։ Ապացույցը գտնելն անչափ հեշտ է․ MUMM-ի շշերի վերևի մասում պատկերված է թագավորական հրովարտակը։