• ENG

Lillet

Աշխարհի տարբեր անկյուններում սիրված LILLET-ն մոտ 150 տարվա պատմություն ունի։ MAISON LILLET-ն հիմնադրվել է 1872 թ. Բորդո շրջանի հարավում գտնվող փոքրիկ Պոդանսակ կոչվող գյուղում՝ Փոլ և Ռեյմոնդ Լիլե եղբայրների կողմից:

Կարճ ժամանակ անց՝ 1920-30-ական թթ., իր բացառիկ որակի և յուրահատուկ համային հատկանիշների շնորհիվ LILLET-ն մատուցվում էր հատուկ առիթների և պաշտոնական ընդունելությունների ժամանակ: Շուտով այն լայն տարածում գտավ աշխարհի տարբեր անկյուններում՝ 1950-ական թթ. ներկայացվելով բարձր հասարակությանը նաև Ֆրանսիայի սահմաններից դուրս․ Վինձորի դքսուհի Ուոլլիս Սիմփսոնը երբեք չէր ճանապարհորդում առանց իր ճամպրուկում խնամքով փաթաթված LILLET-ի շշի:

Այս յուրահատուկ ապերիտիվը շատերին հայտնի է նաև Ջեյմս Բոնդի լեգենդար «Vesper» կոկտեյլից, որն այնքան էր դուր եկել Յան Ֆլեմինգին, որ նա ներառեց այն Ջեյմս Բոնդի մասին պատմող իր առաջին՝ «Կազինո Ռոյալ» վեպում: 

LILLET-ի նուրբ, մրգային համը ֆրանսիական ավանդական գինու և լիկյորի պատրաստման դարավոր ավանդույթների մարմնավորումն է: Այն խստագույն և մանրազնին ընտրություն անցած սպիտակ գինիների (85%) և բնական մրգային լիկյորների յուրահատուկ խառնուրդ է: LILLET-ի արտադրության մեջ օգտագործվող խաղողի հիմնական տեսակը սեմիլյոնն է, որի շնորհիվ էլ այն ձեռք է բերում իր անկրկնելի համն ու բույրը:

Մինչև շշալցվելը LILLET-ն մի քանի ամիս անց է կացնում կաղնեփայտե տակառներում, ինչն ապերիտիվին հաղորդում է նրան այդքան բնորոշ մեղմ, սակայն միևնույն ժամանակ հարուստ ու հագեցած համային և բույրային երանգները: