• ENG

Martell

Կոնյակի խոշորագույն տներից ամենահինը՝ MARTELL-ը, լյուքս դասի №1 կոնյակի տունն է աշխարհում՝ հայտնի իր խմիչքների նրբաոճությամբ, հագեցած ու հարուստ համային և բույրային հատկանիշներով, ինչպես նաև վերջիններիս ներդաշնակ համադրությամբ։

Նրա պատմությունը սկսվեց 1715 թ., երբ Ժան Մարտելը Ֆրանսիայի Շարանտ տարածաշրջանում իր ընկերությունը հիմնեց: Ընդամենը մի քանի տարի անց՝ 1721 թ., MARTELL-ն արդեն ավելի քան 200 000 լիտր կոնյակ էր արտահանում Միացյալ Թագավորություն, իսկ 1868 թ. այն կարելի էր գտնել նաև այնպիսի հեռավոր երկրներում, ինչպիսին Չինաստանը, Ճապոնիան և Հոնգ Կոնգն են: 

MARTELL-ի բացառիկ որակը հանգեցրեց ներմուծման բացառիկ թույլատրագրի․ ստորագրված Գեորգ III թագավորի կողմից՝ այն արտոնում էր ընկերությանը ներմուծումներ կատարել Անգլիա անգամ մայրցամաքային շրջափակման պայմաններում։ 1911 թ․ Անգլիայի թագավոր Գեորգ V-ի թագադրմանը մատուցվողը հենց MARTELL-ն էր։

Մի քանի տարի անց՝ 1918 թ․, նրան վերապահվեց Առաջին համաշխարհային պատերազմի՝ Կոմպիենում ստորագրվող զինադադարի արարողությանը մատուցվող կոնյակի դերը։

MARTELL-ը վայելելու աշխարհագրական և իրադարձային պահերը նաև բավականին անսպասելի շրջադարձեր են ունեցել․ կոնյակի գիտակ և հայտնի ճանապարհորդ Փոլ-Էմիլ Վիկտորը 8 արկղ MARTELL էր վերցրել Հյուսիսային բևեռ կատարած իր արշավի համար։

Կոնյակ անվանվելու համար թորված սպիրտը պետք է Շարանտային թորիչներում կրկնակի թորում անցնի, իսկ խաղողը պետք է հավաքված լինի Կոնյակ տարածաշրջանի որոշակի հատվածներից: Կոնյակի սպիրտն այնուհետև պետք է առնվազն 2 տարի հնացվի կաղնեփայտե տակառներում:

MARTELL-ի արտադրության համար օգտագործվող խաղողն աճում է Շարանտա շրջանի լավագույն հատվածներում. Գրանդ Շամպայն (Grande Champagne), Փըթիթ Շամպայն (Petite Champagne), Բորդըրի (Borderies) և Ֆեն Բուա (Fins Bois): Խաղողի բերքահավաքը տեղի է ունենում հոկտեմբերի սկզբին․ այդ ժամանակ այն արդեն հասած է լինում իր համային և բույրային հասունացմանը և հավաքվում է հնարավորինս ամենաարագ ժամկետներում` որակը պահպանելու նպատակով: 

MARTELL կոնյակներից յուրաքանչյուրը տարբեր տարիների և տարբեր տարածաշրջաններից ստացված կոնյակի սպիրտների եզակի կուպաժ է, և այստեղ անգնահատելի է կուպաժավորման վարպետի կարևորագույն դերը․ վերջնական խմիչքը ստանալու համար նա ընտրում և միախառնում է կոնյակի տարբեր սպիրտներ. այսպես են ծնվում MARTELL կոնյակի բացառիկ որակը, եզակի համն ու բույրը, որոնք տարիների ընթացքում մնում են անփոփոխ:

MARTELL-ը միակն է կոնյակի առաջատար տներից, որն իր սեփական տակառագործական արտադրամասն ունի․ նրան է պատկանում նաև կոնյակի սպիրտների ամենամեծ պահուստներից մեկը` 200 000 տակառ: