• ENG

Becherovka

Չեխիայի ամենահին ապրանքանիշներից մեկը՝ BECHEROVKA-ն, ավելի քանի 215 տարվա պատմություն ունի։
1805 թ. Ավստրիայի դուքս Փլեթենբերգ-Միլթենգենն իր անձնական բժշկի` Ֆրոբիգերի հետ այցելեց չեխական հանրահայտ Կարլովի Վարի հանգստավայրը՝ կանգ առնելով տեղացի դեղագործ Ջոզեֆ Բեխերի տանը, ով թույլ էր տվել Ֆրոբիգերին օգտագործել իր անձնական լաբորատորիան: Ֆրոբիգերի հոբբին բույսերի բուժական հատկություններն ուսումնասիրելն էր, իսկ Բեխերի հետ նրանց ընդհանուր հոբբին՝ ոգելից խմիչքների բաղադրատոմսերի փորձարկումը` բուսական բաղադրիչների օգտագործմամբ: Կարճ ժամանակ անց անգլիացի բժիշկը տանտիրոջը հանձնեց դառնահամ լիկյորի բաղադրատոմս, որը կատարելագործելով ևս 2 տարի՝ Բեխերը 1807 թ. ստացավ դառնահամ և բույրային հավելումով մի յուրօրինակ ոգելից խմիչք: 

1841թ. Ջոզեֆ Բեխերն իր գաղտնիքը փոխանցեց  որդուն` Յան Բեխերին, ում ինքնագիրն այժմ պատկերված է BECHEROVKA-ի շշերի վրա: Նա է նաև շշի այն դիզայնի հեղինակը, որ օգտագործվում է մինչ այսօր:

BECHEROVKA-ի հռչակն արագ աճում էր, և արդեն Առաջին համաշխարհային պատերազմից հետո այն արտահանվում էր Ֆրանսիա, Իտալիա, Իսպանիա և շատ այլ երկրներ։ Ավստրիայի կայսեր համտեսից հետո այն դարձավ ողջ արքունիքի սիրելի խմիչքը, իսկ վերջինիս արտադրողը ձեռք բերեց այդքան պատվաբեր «Կայսերական պալատի պաշտոնական մատակարարի» տիտղոսը:

BECHEROVKA-ի յուրահատկությունը միայն նրա բացառիկ բաղադրատոմսի մեջ չէ:  Փորձ է եղել այն պատրաստել մեկ այլ վայրում` ճիշտ նույն բաղադրատոմսի համաձայն, սակայն արդյունքում ստացվածը խիստ տարբերվում էր սկզբնական BECHEROVKA-ից, քանի որ նույնիսկ Կարլովի Վարիի ջուրը և հնացման արտադրամասի պայմանները էական ազդեցություն ունեն նրա վերջնական համային և բույրային հատկությունների վրա: