• ENG

Malibu

MALIBU-ն համային հավելումով ոգելից խմիչքների մեջ համաշխարհային առաջատարներից է: Այն արտադրվում է Բարբադոս կղզու սպիտակ ավազոտ ափին, որտեղ 1893 թ., ռոմի արտադրության համար օգտագործվող շաքարեղեգի պլանտացիաների հարևանությամբ,  գերմանացի Սթեյդզ եղբայրները հիմնեցին այժմ արդեն աշխարհահռչակ West Indies Rum Distillery-ն:
Շաքարեղեգի մշակումից ստացված թեթև, նուրբ, սպիտակ ռոմը խառնվում է բնական կոկոսի էքստրակտին ու շաքարին, որից հետո սպիտակ կաղնեփայտից տակառների մեջ շուրջ 10 տարի հնացվելով՝ ձեռք է բերում ոսկեգույն երանգ: Ցանկալի համը ստանալու համար այն միախառնում են կարիբյան ռոմերի ընտրանու հետ։ Ի տարբերություն այլ վայրերում արտադրված ռոմերի՝ այս տարածաշրջանի ռոմն ունի ավելի նուրբ համ, ինչի շնորհիվ էլ հիանալի հիմք է դառնում արևադարձային զանազան կոկտեյլների համար:
Արտադրության վերջին փուլում այս բուրավետ և կենսախինդ խմիչքը լցվում է ողջ աշխարհում ճանաչված՝ արմավենու ծառերի և կարիբյան արևի պատկերները կրող սպիտակ շշերի մեջ, որոնք խորհրդանշում են Բարբադոսում տիրող արևադարձային եթերային տրամադրությունն ու մթնոլորտը: