• ENG

Monkey 47

MONKEY 47-ն աշխարհում ամենաճանաչված ուլտրա-պրեմիում կարգի ջին է և № 1 ամենաթրենդային ջինը` ըստ Drinks International-ի։
Այս խմիչքի պատմությունը սկսվել է 1940-ական թթ., երբ բրիտանացի հրամանատար Մոնթգոմերի Քոլլինզը նշանակում ստացավ Բեռլինում: Մտահոգված քաղաքի ավերածությամբ՝ Մոնթգոմերին իր ազատ ժամանակը նվիրում էր քաղաքի վերականգնման աշխատանքներին և հատկապես Բեռլինի կենդանաբանական այգուն, որտեղ նա շատ կապվեց Մաքս անունով կապիկի հետ:  Որոշ ժամանակ անց Քոլլինզը տեղափոխվեց Շվարցվալդ և սկսեց զբաղվել մրգերից թորված ոգելից խմիչքի ստեղծման փորձերով: Թերևս հայրենիքի՝ Անգլիայի կարոտի շնորհիվ էր, որ փորձերի արդյունքում մրգային բրենդիի փոխարեն ստեղծվեց անգլիական մշակույթին հատուկ խմիչք՝ ջին:   

MONKEY 47-ն ունի ալոհոլի՝ մեղմ զգացվող 47° թնդություն և պատրաստվում է 47 բաղադրիչներից, որոնց ամբողջական ցանկը խիստ գաղտնի է պահվում և հայտնի է միայն 2 հոգու։ Ձեռքով հավաքված այս բույսերի որոշ մասը սովորաբար չի օգտագործվում շատ ջիների արտադրության մեջ: Ավելին․ MONKEY 47-ի բաղադրության մեջ մտնում են նաև տարատեսակ էկզոտիկ համեմունքներ: Թերևս համային նրբերանգների նման բազմազանությամբ է պայմանավորված այն, որ այս ջինը խորհուրդ է տրվում վայելել անխառն, չնայած հատուկ նրա համար ստեղծված կոկտեյլներ կան։