• ENG

Havana Club

HAVANA CLUB-ի պատմությունը սկսվել է 1878 թ.` Կուբայում, Լա Վիսկայա գործարանի բացմամբ, իսկ անվանումն ընտրվել է` նշանավորելու համար ռոմի պատրաստման կուբայական ավանդույթները, երկրի մայրաքաղաք Հավանայի յուրահատուկ մթնոլորտն ու աշխարհի շատ լեզուներով նույն կերպ հնչող club (ակումբ) բառի հետ ասոցիացվող գիշերային գունեղ կյանքը: 

HAVANA CLUB-ի՝ 1935 թ. Հավանայի կենտրոնում բացած բարը 30-50-ական թթ. պատիվ ուներ կոկտեյլներ պատրաստելու այնպիսի նշանավոր անձանց համար, ինչպիսիք են Մառլեն Դիտրիխը, Ժան-Պոլ Սարտրը, Էռնեստ Հեմինգուեյը, Նաթ Քինգ Քոուլը, Հարի Քուփերը և ուրիշներ:  

HAVANA CLUB-ը պատրաստվում է Կուբայում աճող՝ աշխարհի, թերևս, լավագույն շաքարեղեգից և կաղնեփայտե տակառներում հնացվում առնվազն 18 ամիս, ինչի շնորհիվ էլ նրա տեսականու բոլոր ռոմերի անվանումների մեջ ավելացվում է Anejo (հնացված) բառը: Ռոմագործ վարպետն է որոշում, թե ստացված որակը երբ է լավագույնս համապատասխանում ռոմի տվյալ տեսակի համային ու բույրային չափանիշներին և այդ ժամանակ էլ իրականացնում է ռոմի վերջնական կուպաժավորումը: 

HAVANA CLUB-ի տեսականու բաղադրատոմսերը խստորեն պահպանվող գաղտնիք են` հայտնի միայն ավագ ռոմագործ վարպետին: Ռոմագործ վարպետ դառնալու համար անհրաժեշտ է շուրջ 15 տարվա գործնական ուսուցում. հենց այս ժամկետում են հմուտ վարպետներն իրենց գիտելիքները փոխանցում հետնորդներին: Յուրաքանչյուր վարպետ իր հեղինակած ռոմերի մի մասը թողնում է անձեռնմխելի՝ հավելյալ հնացման համար, որպեսզի հետագա սերունդները կարողանան նրանցից կուպաժավորել առավել բարձրակարգ ռոմեր:

Ողջ աշխարհում HAVANA CLUB-ն իրավամբ համարվում է Կուբայի ազգային խորհրդանիշ` մարմնավորելով երկրի ոգին և ավանդույթները: Այն նաև հիանալի հիմք է այնպիսի հռչակավոր կոկտեյլների համար, ինչպիսիք մոխիտոն և դայքիրին են: